«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն անիրատեսական է
Աղվան Պողոսյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին: Նա նշել է, որ իրականում այս ծրագրից շատ քչերը կարող են օգտվել: Աղվան Պողոսյանը մասնավորապես գրել է.

«Կառավարության կողմից առաջարկվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն ինքնին անիրատեսական է՝ մի շարք հանգամանքներից ելնելով: Այսօրվա դրությամբ՝ ծրագիրը սահմանում է 10 տոկոս կանխավճար մինչև 18 մլն դրամ արժեքով բնակարանի համար, և 30 տոկոս կանխավճար, եթե բնակարանն արժե 25 մլն դրամ:
Հաշվի առնելով այն, որ մեր երկրում երիտասարդության զբաղվածությունը կազմում է 27.6 տոկոս, իսկ միջին աշխատավարձը 158-168 հազար դրամ է, ծրագրից կարող են օգտվել միայն այն երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն 350-400 հազար դրամ աշխատավարձ, իսկ դրանք շատ քիչ են։ Հարց է առաջանում՝ ընտանիք պահե՞ս, հիպոթեք վճարե՞ս, թե մայր գումարը:
Խնդիրը շատ թիրախային է և կարևոր երիտասարդական հիմնախնդիրներից է:»