«Առանց ինձի տխուր ա լինելու ձեր համար». Սեյրան Սարոյանը վստահ է՝ իր դեմ «խաղ չկա»
Եթե մասնակցեմ խորհրդարանական ընտրություններին՝ իր դեմ «խաղ չի լինի»: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ անդամ գեներալ Սեյրան Սարոյանը:
Նա դիմեց հարցն իրեն ուղղող լրագրողին. «Դու ո՞նց ես ուզում, որ դու տեսնում ես, էլ իմ դեմ խաղ կա՞: Եթե էթամ, ռեյտինգայինն ա իմը: Առանց ինձի տխուր ա լինելու ձեր համար»:
Նա հարցով պատասխանեց իրեն ուղղված այն հարցին, թե ուզո՞ւմ է լինել ԱԺ-ում. «Ընչի իմ ուզելո՞վ ա, ժողովուրդը պտի ուզի, դուք պտի ուզեք»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ ցուցակում այս անգամ հնարավոր է գեներալները չլինեն, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Հնարավոր է, մեր հետ չեն քննարկել»,- ասաց Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կուսակցությունից չի հեռանա:
«Հիվանդ մարդ եք տեսել, վրա եք տվել: Էսօր ոչ մի քաղաքականություն չկա, էսօր տոն ա»,- եզրափակեց Սարոյանը: