Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասավ 1 մետրի
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ևւ գրել. «Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասավ 1 մետրի»:
ՀՀ ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ հանրապետության առանձին հատվածներում հունվարի 28-ին եւ 29-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: