Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

«Է, թող դայակ վարձեն… այ քեզ բա՜ն». Աբովյանի քաղաքապետը՝ մանկապարտեզի վարձավճարները բարձրացնելու մասին

Աբովյան քաղաքի մանկապարտեզներում որոշել են կտրուկ ավելացնել վարձավճարները՝ 5500 դրամից հասցնելով 8000-ի: Ավելանում են բացառապես Աբովյանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մանկապարտեզների վարձավճարները, որոնց թիվը հասնում է 9-ի:

NEWSPRESS.am-ին այս մասին ահազանգել են Աբովյանի մանկապարտեզների ծնողները:

Նրանք նշում են, որ նախ բավականին մեծ ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն: Հատկապես խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որտեղ կա նախադպրոցական տարիքի 2-3 երեխա: Բացի այդ, ծնողների կարծիքով, վարձավճարները բարձրացնելուց առաջ՝ հարկավոր է լուծել մի շարք խնդիրներ, որոնք այսօր առկա են մանկապարտեզում:

Այս օրերի համար` որպես առաջնային խնդիր, նրանք նշում են հարկադիր պարապուրդի մատնված մանկապարտեզների հարցը:

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը նկատեց, որ աշխատանքի գնալիս, չգիտի, թե ում մոտ թողնի երեխային, քանի որ մանկապարտեզը փակ է՝ «ջեռուցում չկա, տնտեսում են երեխաների հաշվին»,– ասաց վրդովված ծնողը:

«Ինչպե՞ս չկա ջեռուցում, բոլոր մանկապարտեզներն էլ ջեռուցվում են, ուղղակի հիմա ժամանակավորապես փակ են»,- NEWSPRESS.am-ի հարցին ի պատասխան՝ նեղսրտելով ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Եթե ջեռուցվում են, ինչո՞ւ են փակ, տնտեսո՞ւմ եք՝ հարցին, քաղաքապետը զարմացած տոնով պատասխանեց. «Դե որովհետև ցուրտ ա, էս ամբողջ հունվար ամիսը միշտ էլ փակվում ա»,- ասաց նա ու հավանաբար զգալով իր սխալը՝ փորձեց ուղղել իրեն. «Դե ցուրտ եղանակ ա»:

Դիտարկմանը, որ Երևանում եղանակը ևս ցուրտ է, բայց այստեղ մանկապարտեզներն աշխատում են հունվարի 9-ից, և մանկապարտեզների շենքերում ջերմաստիճանը չի իջնում +20-ից, քաղաքապետը, ըստ էության, չպատասխանեց: Նա նկատեց, որ Աբովյանում էլ չջեռուցվող մանկապարտեզ չկա, որ երեխայի համար պայմանները վատ լինի:

«Մենք վառարանով ջեռուցվող մանկապարտեզ, ցուրտ պայմաններ… նման խնդիր չունենք… չեն աշխատում, որովհետև էս ամսին միշտ էլ չեն աշխատում, հարկադիր պարապուրդ ա…»,- ասաց քաղաքապետը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով, թե մասնավորապես ինչի՞ հետ է կապված այդ հարկադիր պարապուրդը:

Ինչ վերաբերում է վարձավճարների բարձրացմանը, ապա Վահագն Գևորգյանը նկատում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ամսական ծախսվում է 22 000 դրամ, մինչդեռ իրենք յուրաքանչյուր երեխայից ուզում են ընդամենը 8 000 դրամ, մնացած 14 000 դրամը համայնքն է վճարում:

«Մի մոռացեք, որ մենք սպասարկում ենք նաև Աբովյանի կողքի շրջանների գյուղերը»,- ասաց Վահագն Գևորգյանը՝ պարզաբանելով, որ հարևան գյուղերից շատ հաճախ բերում են Աբովյանի մանկապարտեզ՝ իհարկե ավելի բարձր վարձավճարով:

«Մեր ունեցած միջոցներով հնարավոր չէ պահել մանկապարտեզը: Եթե մենք հիմա չբարձրացնենք վարձավճարները՝ չենք կարող պահել էդ մանկապարտեզները, ու տարվա կտրվածքով հնարավոր է՝ 2-3 ամիս մանկապարտեզները չաշխատեն: Արդեն այստեղ դժգոհությունը շատ ավելի մեծ կլինի»,- նկատեց քաղաքապետն ու ներկայացրեց իր հաշվարկները. «Մի ծնողի վրա վարձավճարն ավելանում է ընդամենը 2500 դրամով, իսկ համայնքը մոտավորապես օգտվում է 40 մլն դրամից, որն ուղղվելու է մանկապարտեզի պահպանմանը»:

Իհարկե չենք քննարկում, թե իրականում ուր կարող են ուղղվել այդ գումարները, սակայն չի բացառվում նաև, որ վարձավճարները բարձրացնելուց հետո, շատ երեխաներ այլևս չհաճախեն մանկապարտեզ, և համայնքից նրանց համար ծախսվելիք գումարն, ըստ էության, ևս կտնտեսվի:

Այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքապետն արձագանքեց. «Է՜, դե հիմա դուք ինչպես կուզեք՝ կմեկնաբանեք, բայց ախր…. Ասեմ, էն նախորդ 5500 դրամի ժամանակ էլ ծնողները գալիս ասում էին, որ չեն կարող վճարել, մենք կա′մ զեղչել ենք, կա′մ ընդհանրապես զիջել ենք, հիմա էլ նույնը կանենք»:

Այս դեպքում թերևս վարձավճարների բարձրացումն անտրամաբանական է դառնում, քանի որ երեխաների ծնողների մի մասը վճարելու է մյուս մասի փոխարեն:

Բայց արդեն այս մասին Վահագն Գևորգյանը չի մտածում, նա պետական մանկապարտեզը համեմատում է մասնավորի հետ ու ասում, որ այնտեղ մարդիկ 50-60 հազար դրամ են տալիս: Նա այս համեմատականն անցկացնելիս՝ մոռանում է մատնանշել նաև, որ մասնավորը բավարարում է ծնողների մի շարք պահանջներ, որոնք, մասնավորապես, Աբովյանի պետական մանկապարտեզը դժվարանում է ապահովել: Ծնողներն, օրինակ դժգոհում են սննդից: Ասում են, որ կերակրացանկը երբեք պատին փակցված չի լինում, երեխան էլ քաղցած է գալիս տուն, կամ ամեն օր ասում է, թե ոսպով ապուր են կերել:

Խնդիրներից մյուսն էլ մանկապարտեզի աշխատանքային ժամն է, որը չի համապատասխանում նույնիսկ, մյուս քաղաքների պետական մանկապարտեզի ժամերի հետ, ուր մնաց մասնավորի:

Պարզվում է՝ Աբովյանի մանկապարտեզում երեխաներին մանակապարտեզից վերցնում են ժամը 16:00-ին, քանի որ դաստիարակները պահանջում են շուտ վերցնել երեխաներին: Մինչդեռ, երեխան կարող է մանկապարտեզում մնալ մինչև 17:30-ը: Աշխատող ծնողների համար սա իհարկե դժվարություններ է ստեղծում:

«Է, թող դայակ վարձեն… այ քեզ բա՜ն»,- այս դիտարկմանն ի պատասխան՝ արձագանքեց Աբովյանի քաղաքապետը:

Հավանաբար, Վահագն Գևորգյանի ձայնը, գոնե առայժմ, տաք տեղից է գալիս, քանի որ նա ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորն է, այլև ՏԻՄ ընտրությունների ժամանակ ու մինչ օրս անկուսակցական քաղաքապետը վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը:

Արմինե Մկրտումյան