Քաղաքացուն ճանապարհի փակվելու պատճառով չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել. նրա վիճակը ծանր է
Հունվարի 27-ին, ժամը 10.56-ին Արագածոտնի մարզի Հակկոյի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղի ավտոճանապարհը փակ է. գյուղում վատառողջ քաղաքացի կա, ում Թալինի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1991 թ. ծնված Ս. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: