«Ժամանակ». Ծառուկյանը համագործակցության հուշագիր կստորագրի «Ծառուկյան» դաշինքին միացած ուժերի հետ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր է ստորագրելու գալիք ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով մասնակցող քաղաքական ուժերի հետ։
Այս պահին հաստատ է, որ դաշինքին միանալու են ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն և «Միասնություն» դաշինքը։ Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ բանակցությունները շարունակվում են։
Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ համագործակցությունը Ծառուկյանը կտրականապես բացառել է անցյալ շաբաթ։