«ՀԺ». Կարեն Կարապետյանն իր անձնական փողն է դնելու Գյումրիում. նա ոգևորված է
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրումներն ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին:
Ըստ այդ ծրագրի՝ Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, և այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ և կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը:
Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, և դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է: Վարչապետը շատ է ոգևորված այս ծրագրով: Նկատենք, որ Գյումրիի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում