Ինչու է հեռացվել Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից
Հովիկ Աբրահամյանի գնալով՝ ՀՀԿ-ն չթուլացավ: ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ «Հանրապետականը դրանից թուլացա՞վ, իհարկե ոչ, ավելի վճառակա՞ն է, այո: Մենք նախագահի գլխավորութամբ գնում ենք դեպի ընտրություն»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ վերնախավի համար սպասելի՞ էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, ասաց, որ ոչինչ պետք չէ բացառել: «Ես չեմ ուզում կենտրոնանալ հիմա Հովիկ Աբրահամյանի անձի վրա… հնարավորություն կունենաք դուք նրան հարցեր ուղղեք…ՀՀԿ մտնելը վայելք չէ, կուսակցություն գալիս են՝ ծառայելու համար»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողների ճշգրտող հարցին, թե Հովիկ Աբրահամյանը ցանկացել է լինել արտոնյա՞լ՝ Շարմազանովն ասաց, որ ինքն ի նկատի ուներ, որ բոլոր այն անձերը, ովքեր գալիս են քաղաքականություն, որպեսզի պաշտոն ստանան, վայելք լինի, պետք է ընտրեն այլ կուսակցություններ:
«Որպեսզի ավելի պարզ լինի, ֆուտբոլային տերմինոլոգիայով ասեմ: Ֆուտբոլի ժամանակ կան 11 ֆուտբոլիստներ և գլխավոր մարզիչ: Բոլոր 11-ն էլ ցանկանում են միգուցե խաղալ կենտրոնական հարձակվողի դերում: Բայց երբ որ բոլորին թողնում ես կենտրանական հարձակվող լինեն, դարպասդ ազատ է լինում և պարտվում ես: Դրա համար պետք է լինի մարզիչ, այսինքն՝ առաջնորդ, ով կորոշի՝ ում ծառայությունները, ում հնարավորությունները որտեղ օգտագործել»,- ասաց Շարմազանովը: