Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ
ՀՀԿ առաջին փոխնախագահն այսուհետ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այդ մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նիստի ժամանակ հաստատվել է խորհրդի նոր կազմը: ՀՀԿ խորհրդում 35 նոր ներկայացուցիչներ են ընդգրկվել:
ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Կարեն Կարպետյանը, տեղեկալներ՝ Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը:
Առաջին անգամ խորհուրդն ավագների խորհուրդ ունի, որի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ Երևանի կառույցի նախագահ է ընտրվել Տարոն Մարգարյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը: