«ՀՀԿ-ն չի փլուզվում, ընտրությունների է գնում ավելի կուռ կազմով»
«Հովիկ Աբրահամյանը արել է հայտարարություն ընդամենը ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Այլ բան նա չի ասել»:
ՀՀԿ խորհրսի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա նկատեց նաև, որ Հովիկ Աբրահամյանը միաժամանակ հայտարարել է, որ կմնա քաղաքականության մեջ:
«Կանի՞ այլ հայտարարություն, կմեկնաբանենք»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Հարցին էլ՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն մի օր փլուզվի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն չի փլուզվում, ընտրությունների է գնում ավելի կուռ կազմով»: