Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ինքն է «սցենարի» հեղինակը

Այն, որ ՀՀԿ-ն ճաքեր տալիս է, ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի համար ակնհայտ է, բայց նա այդտեղ նաև հին ու նոր սերնդի պայքար է տեսնում:

Ազատ Արշակյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ ռոտացիա պետք է լինի ոչ միայն իշխանական համակարգում, այլև ներկուսակցական. դա, ըստ նրա, անհրաժեշտություն է:

Ազատ Արշակյանը նշում է, որ այստեղ կարևոր նշանակություն ունի նաև կարկանդակի փոքրությունը. ախորժակները որքան մեծանում են, կարկանդակն այնքան փոքրանում է:

«Կարկանդակը, որի վրա հաշվարկներ էին անում նախկին ՀՀԿ-ականները, բավականին փոքրացել է և չի բավարարում: Ախորժակները մեծ էր և ավելի է մեծանում՝ մարսողական է, իսկ կարկանդակը փոքր է: Բնականաբար, պետք է մրցակցություն լինի կարկանդակի համար, որտեղ ավելի թույլերն ու ինտրիգներին անպատրաստները դուրս կմղվեն քաղաքական մրցաշարից ու քաղաքական հարթակից»,- ասում է Ազատ Արշակյանը:

Ամեն դեպքում, նա չի կարծում, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակը վերահսկողությունից դուրս է: Ազատ Արշակյանը նկատում է՝ իրավիճակը կառավարելի է, քանի որ Սերժ Սարգսյանն ինքն է «սցենարի» հեղինակը:

«Հանրապետական կուսակցության նախագահը նաև «սցենարիստ է»: Այս իմաստով՝ իրավիճակը կառավարելի է, քանի որ ինքն է բաժանում կարկանդակը, ինքն է ապահովում ռոտացիան, ինքը գլխավոր «սցենարիստն» է: Ներքին մրցակցության, կոնկուրսի մեջ, սակայն, ինքն ազատություն է տալիս դերակատարներին. ով հաղթի՝ նա կմնա: Հնարավոր է՝ ունի հովանավորյալներ, բայց մյուսներին ասում է՝ պայքարեք ձեր տեղի համար»,- նկատում է մեր զրուցակիցն ու ընդգծում, որ պայքարի տարբեր ձևեր կան. դրանցից մեկը հավատարմությունն է, որի դրսևորումը, Ազատ Արշակյանի խոսքով, հիմա ամենագլխավորն է:

Նա չի կարծում, թե ձևավորված դաշինքները (Ծառուկյան դաշինք, Օհանյան-Օսկանյան դաշինք և «Ելք») մտնում են Սերժ Սարգսյանի սցենարի մեջ: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Հայաստանը համեմատաբար ժողովրդավարական երկիր է, և պետք է լինի նախընտրական պայքար, լինեն դաշինքներ, հավակնորդներ. «Սա Սերժ Սարգսյանի հորինածը չէ, բայց նա այդ խաղի կանոններն ընդունել է, ինքը խաղացողներից մեկն է և ամենաուժեղը»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նման իրավիճակում, Ազատ Արշակյանը նկատում է՝ եթե ամեն ինչ իր հունով գնա, ինչպես որ հիմա թվում է, մենք կտեսնենք իշխանության վերարտադրությունը՝ աննշան շեղումներով: Միևնույն ժամանակ նա չի բացառում նաև, որ կլինեն անակնկալներ՝ թելադրված դրսից:

«Այդ անակնկալները հայկական ծագում չեն ունենա, դրանք կլինեն դրսից հրահրված, և կունենանք ակտիվ ու աշխույժ մայիս ամիս»,- եզրափակեց Ազատ Արշակյանը: