«Փաստ». Դերժավայի Արկադը չեմուչում է անում
«Փաստ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ:
Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում:
Մինչև երեկ նա կտրականապես մերժում էր ՀՀԿ–ի` Սպիտակի ենթաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու առաջարկը:
Մարդը հոգնել է, չի ուզում ԱԺ–ում նստել, բայց ՀՀԿ վերնախավը նրան ստիպում է անպայման դնել թեկնածությունը և ձայներ հավաքել ՀՀԿ–ի համար: Բանն այն է, որ այս տարածքում իշխող կուսակցությունը ընտրությունների համար Արկադի նման «փող թափող թեկնածու» չունի:
Կարծում ենք` Դերժավայի Արկադի չեմուչումը երկար չի տևի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում