Մարտին Քյուրքչյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մարտին Քյուրքչյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1162-Ն որոշման 1-ին կետը: