Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Դինաստիայով ուզում են փոխանցել պատգամավորական մանդատն իրենց որդիներին. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի զարմանում, որ ընդամենը երկու օր առաջ մտերիմ համարվող ընկերները, ովքեր այսօր նույն կուսակցության ռեյտինգային ցուցակում են հայտնվել, հնարավոր է՝ այլևս չբարևեն իրար:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հանրապետության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համար, բացարձակ միևնույնն է, թե ինչ իրավիճակ կստեղծվի ընտրությունների պատճառով՝ անձերի միջև:

«Սերժ Սարգսյանը, կոպիտ ասած, թքած ունի միջանձնային հարաբերությունների վրա, նրա համար կարևորը ձայն հավաքելն է Հանրապետական կուսակցության համար»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է Գագիկ Համբարյանը:

Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր այդքան տարիներ բարձր պաշտոններ են զբաղեցրել մարզերում և հետագայում ընտրություններից հետո փորձել են իրենց չարած գործերը վերագրել ուրիշներին, իսկ ուրիշների արած գործերը՝ իրենց, իշխանությանը համոզել են, որ դիմացինն է մեղավոր (օրինակ՝ նախագահական վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանի՝ որոշ տեղամասերում պարտություն կրելու համար): Հիմա նախագահը, քաղաքագետի որակմամբ, հետաքրքիր մոտեցում է դրսևորում:

«Սերժ Սարգսյանը տնային աշխատանք է հանձնարարել համապատասխան հիմնարկ ձեռնարկություններին, ովքեր ընդգրկված են վարկանիշային ցուցակում և ունեն 5-6 հարյուր աշխատող: Նրանց Սերժ Սարգսյանը պարտադրում է համապատասխան քանակությամբ ձայներ բերել կուսակցությանը: Այսինքն՝ և՛ իրենց, և՛ կուսակցությանը: Ու եթե այդ քանակությունը չապահովեն, ապա իրենք կզրկվեն իրենց պաշտոնից, որովհետև երկար տարիներ զբաղեցնելով այդ պաշտոնը՝ նրանք օգտվել են ամեն ինչից, ինչը տվել է իշխանությունը նրանց»,- պարզաբանում է Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը նշում է, որ այս առումով թերևս լիովին հասկանում է Սերժ Սարգսյանին. մարդիկ բարձր պաշտոն ստանձնելով՝ բացարձակ ոչինչ չեն արել և բոլոր անհաջողությունների մեջ մեղադրել են շրջապատին: Նախագահն ապացույց չուներ, թե ով ինչ աշխատանք է տարել: Այժմ ամբողջը ջրի երես դուրս կգա ապրիլի 3-ի առավոտյան, երբ կերևա, թե ով ինչքան ձայն է բերել Սերժ Սարգսյանի հարազատ կուսակցությանը:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Նախագահը կոնկրետ մարդկանց հանձնարարել է մտնել ռեյտինգային ցուցակ և ձայներ բերել:

Քաղաքագետը նկատում է, որ շատ ուրախ կլիներ, եթե այդ ռեյտինգային ցուցակում լինեին իսկապես արժանի մարդիկ՝ քաղաքագետներ, գրագետ տնտեսագետներ, ովքեր կհասկանային, թե ինչ է կապիտալիստական երկրների տնտեսությունը, կլինեին դիվանագետներ:

«Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք: Ես ինչքան նկատում եմ, այս ռեյտինգային ցուցակներն ուղղակիորեն վիրավորանք են հասարակության համար. Մհեր Սեդրակյանին փոխարինում է նրա որդին, մեկ ուրիշին՝ դուստրը, չգիտես ում՝ եղբոր որդին, այսինքն՝ դինաստիայով ուզում են փոխանցել պատգամավորական մանդատն իրենց բարեկամներին… այդ կռիվն է գնում հիմա»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը: