Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

ՀՀԿ-ն ընկել է տնետուն

Գյումրիում կուսակցություններն սկսել են տնից տուն գնալ՝ հարցնելու ընտրողների ընտրական նախասիրությունների մասին՝ ո՞ւմ են ընտրելու, ինչո՞ւ, ճանաչո՞ւմ են այս կամ այն կուսակցության ներկայացուցչին, ինչպե՞ս են գնահատում նրանց գործունեությունը:

NEWSPRESS.am-ի՝ Շիրակի մարզի թղթակիցը տեղեկացնում է, որ բարետես արտաքինով աղջիկները թաղամասից թաղամաս, տնից տուն գնալով հարցումներ են կատարում ու ընտրողներից պարզում հատկապես կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը: Նշում են, որ անկախ են ու սոցիոլոգիական հարցումները որևէ կուսակցության պատվերը չեն:

Բայց մի քանի հարցից հետո արդեն հստակ է դառնում պատվիրատուն: Ներկա, նախկին ու «գալիք» հանրապետականների մասին հարցերից պարզ է, որ պատվիրատուն իշխող կուսակցությունն է: Նախ հարցնում են, թե արդյոք ճանաչո՞ւմ են տվյալ քաղաքական գործչին, թե՞ ոչ: Ու ևս մեկ բացահայտում է կատարվում. Շիրակի մարզի ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակն են ուղղակիորեն ներկայացնում:

1. Սերգեյ Ամիրբեկյան – Շիրակի ԳԳՄ տնօրեն,
2. Սուքիաս Ավետիսյան – ԱԺ պատգամավոր,
3. Խաչատուր Բալասանյան – Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին,
4. Կարեն Գոմցյան – «Լենտեքս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն,
5. Վարդիթեր Գասպարյան – Ախուրիկի գյուղապետ,
6. Վահան Գասպարյան – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն,
7. Մարտուն Գրիգորյան – ԱԺ պատգամավոր /նախկին ԲՀԿ-ական/,
8. Հրայր Կարապետյան – Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ,
9. Ջեմմա Հարությունյան – Ամասիայի համայնքապետ,
10. Վարդան Մարտիրոսյան – «Շիրակի ջրմուղկոյուղու» տնօրեն,
11. Սահակ Մինասյան – Շիրակի համալսարանի ռեկտոր,
12. Ազգանուշ Մնացյան – Ազատան մանկապարտեզի տնօրեն, դասավանդում է Շիրակի համալսարանում,
13. Մուշեղ Պետոյան – Աժ պատգամավոր /նախկին ԲՀԿ-ական/,
14. Արման Սահակյան – ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր,
15. Ռուբիկ Սանոյան – Գյումրիի փոխքաղաքապետ,
16. Խաչատուր Վարագյան – Արթիկի նախկին քաղաքապետ,
17. Ֆելիքս Ցոլակյան – Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ,
18. Գագիկ Ֆարզադյան – Շիրակի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Հարցաշարը բավական ընդգրկուն է. նախ ինչպե՞ս եք գնահատում տվյալ անձի գործունեությունը 10 բալանոց սանդղակով, եթե վաղը ընտրություններ լինեն՝ ո՞ւմ կընտրեին, և տեղյա՞կ են, թե որ կուսակցության անդամ է տվյալ անձնավորությունը ու եթե անդամակցի կամ հրաժարվի հանրապետական կուսակցությունից, վերաբերմունք կփոխվի՞ արդյոք:

Ուշագրավ էր մի հարց. «Ի՞նչը կփոխեր Ձեր վերաբերմունքն ու ընտրությունը»՝ առաջարկելով հետևյալ տարբերակները՝ ծանոթ-բարեկամի հորդորը, աշխատանքի առաջարկը, գումարային օգնությունը:

Փաստորեն, ընտրություն կատարելու համար, բոլոր այս տարբերակները Հանրապետականը կառաջարկի, միայն թե նորից մտափոխվող ընտրողի համար իրատեսական տարբերակը գումարն է. ծանոթ-բարեկամներն արտագաղթել են, աշխատանքի առաջարկն էլ ընտրություններից հետո մոռանում է առաջարկողը: