Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Ո՞ւմ աչքերին է ուզում թոզ փչել Օհանյանը՝ իր անհեթեթ հայտարարությամբ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել «ցնցող» ելույթով ու խոսել երկրում տիրող վիճակի մասին այնպես, կարծես հենց նոր աչքերը բացեց ու ամեն ինչ տեսավ:

Նա հայտարարել է, թե «Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը»։

Նախ արդարության համար պետք է նշենք, որ ոչ-ոք չի կարող արգելել կառավարության և Անվտանգության խորհրդի ոչ մի անդամի, եթե նա միջամտում է պետական կառավարման ոլորտի ցանկացած բնագավառի վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցին: Հարկավոր է բարի կամքի դրսևորում: Սա մի կողմից, մյուս կողմից էլ` կարելի է կարծել, թե Օհանյանն իրեն վստահված ոլորտի հարցերը լուծել է:

Մի հարցնող լինի՝ այդ ի՞նչ է արել իր բանակի ու զինծառայողի, երկրի պաշտպանության համար, որ ոչ-ոք այդպես էլ չտեսավ:

Կամ գուցե Սեյրան Օհանյանի պատկերացմամբ՝ պատասխանատվությունն ու նախարարի գործունեությունն այլ նշանակությո՞ւն ունի. գուցե նրա համար պատասխանատվությունը սահմանափակվում է նախարարի աթոռին նստելով և իր սիրասուն տիկնոջ բազմագույն հագուստի ու ծաղիկների ֆոնին սելֆիներ անելով:

Գուցե նախարարին չեն զեկուցել, ու նա չի իմացել, որ բանակն սպառազինման կարիք ունի, որ բանակին զենք է հարկավոր, որ բանակի խելքը գլուխ է պետք է բերել, որպեսզի կորուստներ չլինեն, ո՛չ թշնամու, ո՛չ էլ թիկունքի կրակոցից: Գուցե նրան թվացել է, թե այդ ամենի ու էլի շատ ուրիշ բաների կարիքը չունի բանակը, ու նախարարություն մտած փողերը կարող է ուղղել իր կարիքներին:

Կարող է՝ ասենք՝ իր համար ապարանքներ կառուցել, ու հետո էլ, առանց ամոթի, իր ընկերների միջոցով հայտարարել, թե տուն չունի ու վարձով է ապրում: Մինչդեռ նույն այդ «վարձով ապրող» ընտանիքի տիկինը՝ Ռուզաննա Օհանյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ֆրանսիայում հզոր բժշկական կենտրոն է բացել, իսկ թե ի՞նչ փողերով՝ չի քննարկվում:

Սա խեղկատակություն է… ո՞ւմ աչքերին է ուզում թոզ փչել Սեյրան Օհանյանը՝ իր անհեթեթ հայտարարությամբ. սևազգեստ մայրերի՞, ովքեր արդեն տարիներ շարունակ իշխանության դռները թակելով՝ արդարություն են պահանջում խաղաղ պայմաններում զոհված իրենց տղաների սպանության գործը բացահայտելու համար: Ու որոնց թիվն ավելանում է: Հայ ժողովրդի՞ն է ուզում խաբել, ովքեր քառօրյա պատերազմի ականատեսը եղան: Ի՞նչ կլիներ Օհանյանի պատասխանատվության տակ գտնվող բանակի և մեր երկրի պաշտպանության վիճակը, եթե չլիներ ժողովրդի անկոտրում կամքն ու հավաքական ուժը…

Եթե պաշտպանության նախկին նախարարը խոսում է ոլորտի պատասխանատվությունից, ապա պետք է որ հասկանա՝ հայ զինվորների թափված արյան պատասխանատվությունը ևս իր վրա է: Ու եթե դեռ երեկ իշխանության մեջ էր, իսկ այսօր՝ իշխանության դեմ` ընդդիմություն է խաղում (ինչը տրագիկոմեդիա է), դա ամենևին էլ չի նշանակում, թե իր ձեռքերն արյոնոտ չեն, ու ինքը պատասխանատվություն չի կրելու զինվորների թափած արյան համար:

Եկել ու ի՞նչ է ասում՝ ժողովուրդ ջան, ես չգիտեի մեր «թուլացած տնտեսության», «ահագնացող արտագաղթի», «ժողովրդի հուսալքության», «իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության», «աղքատության մակարդակի՝ արդեն ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը հատելու» մասին: Սա՞ է հայտարարում Օհանյանը:

Իսկ ինչո՞ւ իր պաշտոնավարման տարիներին չէր հայտարարում այդ մասին, հերթական տան շինարարությո՞ւնն էր կիսատ մնացել, թե՞ տիկին Օհանյանը դեռ բոլոր թանկարժեք զգեստները չէր ցուցադրել հանրությանը:

Սեյրան Օհանյանը պարզապես ցանկանում է օգտվել քաղաքական իրավիճակից և որոշ քաղաքական դիվիդենտներ շահելով՝ այժմ էլ խորհրդարան մտնել, բայց չի հաշվարկել, որ աթոռը փոխելով՝ հայ զինվորի թափած արյունը չի մաքրվի իր վրայից:

Արմինե Մկրտումյան