Հրդեհ՝ Վարդաշեն թաղամասում
Հունվարի 24-ին, ժամը 01.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.34-ին, մարվել՝ 02.49-ին: Այրվել են տանը կից մառանն ամբողջությամբ՝ 10 քմ, կուտակված փայտ ու կենցաղային իրեր՝ 0.5 խմ: