Կա այդպիսի բան. Հովիկ Աբրահամյանը հաստատեց՝ լքում է ՀՀԿ-ն. 1in.am
Այսօր «Սպուտնիկ Արմենիան» հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել է, որ նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկատվությունը: «Կա այդպիսի բան, վաղը կհայտարարեմ, դուք մանրամասն կիմանաք, վաղը կհայտարարեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը կհայտարարի, որ դուրս է գալիս Հանրապետականից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում