«ՉԻ». Երկու մարզպետի պաշտոնանկություն է սպասվում. փոխարինողների անուններ են շրջանառվում
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն արդեն մի քանի օր է` աշխատանքի չի հաճախում: Նրա «գործուղման» պատճառն առաջիկա հավանական պաշտոնանկումն է:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ «Բուլկին»:
Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն ևս: Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի և Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները»: