Հյուրասենյակի հատակին հայտնաբերել են դի
Հունվարի 23-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 19ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1928 թ. ծնված Ռ. Հ.-ի դին: