Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Մեծ Այրումի մանկապարտեզի տնօրենը խփել է դաստիարակին ու ազատվել աշխատանքից

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքը 2016-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների թոհուբոհից ուշքի չի գալիս: Այսօր այնտեղ իրավիճակը նույնքան լարված է, որքան նախընտրական շրջանում էր: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամ Գրիշա Գրիգորյանի միջև հետընտրական «պատերազմ է»:

Համենայն դեպս, Գրիշա Գրիգորյանի լարվածությունն այդպես է որակում համայնքի ղեկավարը:

Նկատենք, որ Գրիգորյանն ահազանգել է այն մասին, թե 2012 թվականից գյուղապետի աթոռն ստանձնած երիտասարդ գյուղապետը չարաշահում է իր դիրքերը: Նա, մասնավորապես, նկատել է, որ գյուղապետն աշխատանքից ազատել է մանկապարտեզի երիտասարդ, բարձրագույնավարտ տնօրենին և նրա փոխարեն նշանակել իր թոշակի անցած մորը: Եվ ընդհանրապես, նա նշել է, որ Սահակ Նազարյանը պաշտոնները մեջ-մեջ է անում իր բոլոր ազգականներին:

«Դա իրականությանը չի համապատասխանում»,- պարզաբանելով իր դեմ արված հայտարարությունները՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Սահակ Նազարյանը:

Նա նկատեց, որ երեք տարուց քիչ ավելի է, ինչ մանկապարտեզի տնօրենն իր պաշտոնում է, բայց իր աշխատանքին չէր համապատասխանում ու հիմա ազատվել է իր դիմումի համաձայն: Ինչ վերաբերում է իր մորը՝ Էմմա Վարդումյանին, ապա նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, երկու ամիս փորձաշրջան պետք է անցնի, որից հետո, հարմար թեկնածուի դեպքում, տնօրեն կնշանակվի: Սակայն մյուս կողմից էլ գյուղապետը նկատում է, որ մանկապարտեզի ճակատագիրն անորոշ է:

«Այսօր մանկապարտեզը ժամանակավոր փակ է, քանի որ ջեռուցում չենք կարողանում ապահովել, ու մինչև ձմռան ավարտ հազիվ թե բացվի: Երեխաների թիվն էլ չի անցնում 25-ից, այնպես որ՝ այսօր նույնիսկ մանկապարտեզի փակման հարց է դրված: Ինչ վերաբերում է նախկին տնօրենին, նա ինքն է իր կամքով դիմում գրել, նրան ոչ-ոք չի ստիպել, ուղղակի ինքը չէր կարող աշխատել, քանի որ այդ պաշտոնում համապատասխան չէր»,- ասաց գյուղապետը՝ խուսափելով փակագծերը բացելուց: Սակայն նրան ուղղված մի շարք հարցերից հետո վերջապես բորբոքված ասաց.

«Էդ որ Գրիշան ասում էր՝ լավ, բարձրագույն ավարտ աղջիկ ա, բա ինչի՞ չէր ասում, որ էդ լավ աղջիկը ծեծել ա դաստիարակչուհուն, խփել ա իրա աշխատողին… գնացինք, հարթեցինք, որ թշնամի չդառնան. այ դրա համար ա ազատվել, ոչ թե իմ մորը նշանակելու, ու հիմա էս պահին հարմար թեկնածու չկա, իմ մայրը ժամանակավոր նշանակվել ա, մինչև մանկապարտեզի հարցը լուծենք»,- բացատրեց գյուղապետը՝ այլևս չանդրադառնալով «մանկավարժական ծեծկռտուքի» դեպքի հետ կապված մանրամասներին:

Սահակ Նազարյանը չի հասկանում, թե Գրիշա Գրիգորյանն ինչից է նեղացած: Ըստ նրա՝ դա հետընտրական լարվածություն է: Նա հերքում է նաև, որ իր կինը Մեծ Այրումի մշակույթի տան տնօրեն է նշանակված: Գյուղապետի խոսքով՝ մշակույթի տուն գոյություն չունի ո՛չ որպես այդպիսին, ո՛չ էլ փաստաթղթով:

«Ախր մենք ընդհանրապես մշակույթի տուն չունենք, շենքը քանդված ա, չի աշխատում, ո՞նց կարող ա կինս տնօրեն լինի: Իմ կինն ընդհանրապես մեկ այլ տեղ հաստիքով ձևակերպված հաշվապահ է ու նույնիսկ գլխավոր էլ չէ, այլ օգնական…»,- վրդովված ասում է տնօրենը:

Ինչ վերաբերում է Նազարյանի եղբոր՝ Տիգրան Նազարյանի հետ կապված հայտարարություններին, ապա գյուղապետը նշում է, որ այո՛, եղբայրը կոոպերատիվի շրջանակում ձևավորված «Սառնարանային տնտեսության» ղեկավարն է, բայց ոչ թե ինքն է նշանակել նրան, այլ կոոպերատիվի անդամներն են ընտրել: Ի վերջո, դա չվարձատրվող աշխատանք է:

«Բա Գրիգորյանը չի՞ ասել, որ էդ շենքը քանդված էր ու զուգարան էր դարձել, մաքրեցինք, սարքեցինք, տվեցինք կոոպերատիվին: Որ կիլոմետրով ոռոգման ցանց եմ կառուցել, որ էլի շատ խնդիրներ են լուծվել, որ եկել եմ նստել քանդված գեղի վրա ու քարը քարի վրա դրել, բա դրա մասին ինչո՞ւ չեն ասում…»,- նեղսրտած ասաց գյուղապետը:

Անդրադառնալով անորակ ցորեն բաժանելու մասին հայտարարությանը՝ գյուղապետը նկատում է. «Անամոթաբար ասում է՝ ցորենը չի ծլել… եկել նայել են՝ մեր գյուղը ցորենի 99 տոկոս ծլողունակություն է ապահովել…»,-ասում է գյուղապետն ու հավելում, որ զայրացած ու վրդովված է շատ, քանի որ այս հայտարարությունների մեջ միտում է տեսնում: Նա նկատեց նաև, որ թեմայի շուրջ պարզաբանումներ տալու, իր և իր ընտանիքի հասցեին ուղղված զրպարտությունները հերքելու և մեկընդմիշտ այս հարցը փակելու համար՝ որոշել է նաև մամուլի ասուլիս հրավիրել: