«Բանանցն» ու «Փյունիկը» համաձայնության են եկել Պետրոս Ավետիսյանի տեղափոխության շուրջ
Կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ավարտում է իր ելույթները «Բանանցի» կազմում:
21-ամյա ֆուտբոլիստը վերջին վեց ամիսների ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Փյունիկում», և այժմ «Բանանցն» ու «Փյունիկը» համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Պետրոս Ավետիսյանն այդ ակումբ տեղափոխվելու ցանկություն էր հայտնել: Այդ մասին հայտնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
Պետրոս Ավետիսյանը «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, մասնակցել է Հայաստանի առաջնության 35 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ:
Մաղթում ենք կարիերայի հաջող շարունակություն և լավ ելույթներ Հայաստանի հավաքականի կազմում: