«Support Armenia». հեռուստամարաթոն՝ հաջակցություն քառօրյա պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքների (տեսանյութ)
Հունվարի 29-ին՝ կիրակի օրը, մեկնարկում է «Support Armenia» բարեգործական ընկերության նախաձեռնած հեռուստամարաթոնը:
Նպատակը մեկն է՝ աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին:
««Support Armenia» բարեգործական ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր նվիրված անդամներին` անխոնջ կամավորներին, առատաձեռն նվիրատուներին և անսասան կողմնակիցներին:
Տեղեկացնում ենք, որ հունվարի 29-ին տեղի կունենա հերթական հեռուստամարաթոնը:
Շարունակենք միասնաբար օգնել մեր կարիքավոր հայրենակիցներին»,- ասված է բարեգործական ընկերության հայտարարության մեջ: