Երևանում ձյան մեջ մեքենա է արգելափակվել. օգնել են փրկարարները
Հունվարի 23-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշից դեպի հեռուստաաշտարակ տանող ավտոճանապարհին՝ «Պանորամա» հյուրանոցի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 FF 765 պետհամարանիշով ավտոմեքենան: