Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Գուցե այդ 4-ի բացահայտումն ավելի ցավոտ լինի այն մարդկանց համար, ովքեր ուզում են բացահայտել նրանց. Մ.Ասլանյան

Ես իմ կողմից անում են այն, ինչը սահմանված է օրենքով, ինչը թելադրում է բարոյականությունն ու բանականությունս, բայց կան հարցեր, որոնք ինձ պետք է չուղղեք, քանի որ դրանք ինձ չեն վերաբերվում:

Պաշտոնավարման 100 օրվա առիթով կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում նիստերը: Քաղաքապետը նկատեց, որ չունի այդ հարցի պատասխանը, քանի որ բոյկոտի տրամաբանությունն էլ չի տեսնում:

«Տեղի է ունեցել օրինական ճանապարհով ընտրություն, այս դահիլճում բոլոր ներկաների, ԶԼՄ-երի և տասնյակ հազարավոր քաղաքացիների աչքի առաջ, ովքեր այդ պահին ուղիղ կապի միջոցով հետևում էին ընտրության ընթացքին: Չի խախտվել օրենքի որևէ տարր: Էդ նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ ընդդիմադիր ուժերն իրենց ձեռքի տակ ունեցած ցուցակներով ասեն, թե օրինակ Վանաձորում 50+1 ձայն ունեն, հետո այդքան ձայն չհավաքեն ու նույն ցուցակներով ընկենն տնետուն, փնտրեն նրանց, ովքեր իրենց օգտին չեն քվեարկել: Դա նույնն է՝ ինչը փոքր առումով պահանջում են հիմա»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:

Այն որ սահմանադրությունը նախատեսել է փակ քվեարկություն, ըստ քաղաքպետի, ունի իր իրավական նշանակությունն ու հետևանքը, և այնպես չէ, որ այդ կարգը նոր սահմանվեց՝ ընտրությունից առաջ:

Նա նույն տրամաբանության մեջ համեմատական է անցկացնում խորհրդարանական քվերակությունների հետ: Նա նկատում է, որ ՀՀԿ-ն ունի 70 պատգամավոր, բայց ներկայացված օրինագծին կողմ են քվերակում ենթադրենք 103 պատգամավոր. «ի՞նչ է, մենք հետ դառնանք ու ասենք մնացած 33-ը խախտե՞լ են իրենց պայմանավորվածությունը դաշինքն կազմելու մեջ»,-ասում է Ասլանյանն ու հավելում. «Էսօր որքանո՞վ է առօրեական չարչրկել, կամ թմբկահարել այդ հարցն ու առկախված թողնել Վանաձորի ապագայի հարցը»:
Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ այսօր նոր ընտրական պրոցեսներ են սկսվում, նորից ուժերը մտնելու են ընտրապայքարի մեջ, և չեն կարող անընդհատ գտնվել ընտրական պրոցեսների մեջ: Հատկապես որ Վանաձորն ունի այսօր բավականին մեծ խնդիրներ, որոնք լուծել է հարկավոր՝ դա նաև ավագանու խնդիրն է:

«Եթե ասում են Վանաձորի քաղաքապետը պարտավոր է, պետք է նայեն նաև հարցին մյուս կողմից, և ասեն, որ ավագանին էլ է պարտավոր»,-նկատում է քաղաքապետը:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ճնշումների ներքո են ընդդիմադիր անդամները ընտրել քաղաքապետին, Ասլանյանը պատասխանեց. «Եթե ճնշումների ներքո են ընտրել, բա ինչո՞ւ նույն ճնշման ներքո չեն գալիս նիստերին»:

Թե ովքեր իր օգտին քվեարկած 4 ընդդիմադիր անդամները, քաղաքապետը չգիտի:

«Ես չունեմ այդ չորսի անունները, դուք ունե՞ք»,- դիմեց նա լրագրողին, ապա հավելեց. «գուցե այդ չորսի բացահայտումը ավելի ցավոտ լինի այն մարդկանց համար ովքեր ուզում են բացահայտել նրանց»: