Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Իրակա՞ն, թե՞ ձևական. կրճատումները Գյումրիի քաղաքապետարանում շարունակվելու են

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանուն ներկայացրեց առաջարկություն՝ կրճատել 38 հաստիք (2 հայեցողական պաշտոն, 17 համայնքային ծառայողի հաստիք, 19 հաստիք` տեխսպասարկման անձնակազմից), կրճատման արդյունքում քաղաքապետարանը խնայելու է 28 մլն 35 հազար դրամ: Ավագանին հաստատեց առաջարկը, բայց մինչ ավագանու ներկայացնելն արդեն աշխատողների մեծ մասին աշխատանքից ազատման ծանուցագրերով տեղեկացրել էին սպասվող կրճատման մասին:

Մոտ երկու ամիս աշխատողների մեծ մասը տեղյակ չէր, թե ում են ազատելու աշխատանքից: Լուրեր էին շրջանառվում, որ քաղաքապետը որոշել է աշխատանքից զրկել նրանց, ովքեր ընտրություններին «իր համար չեն աշխատել»:

Ավագանու կայացրած որոշումը պետք է հաստատեր նաև Տարածքային կառավարման նախարարությունը: Դեկտեմբերի 21-ին նախարարի հրամանը քաղաքապետարանն արդեն ստացել էր, բայց նորից անորոշ էր շատ աշխատակիցների հետագա գործունեությունը:

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը պարզաբանել է, որ կրճատվել է 38 միավոր հաստիք, 2 հայեցողական պաշտոն՝ քաղաքապետի երկու խորհրդական, 19-ը՝ տեխսպասարկման անձնակազմից և 17 համայնքային ծառայող: «Բայց դա չի նշանակում, թե 17 մարդու կրճատել ենք, կոնկրետ ֆիզիկական անձանց թիվը, ում կրճատել ենք, հասնում է 5-6-ի, մնացածը թափուր հաստիքներ են եղել»:

Փաստորեն, ստացվում է՝ Գյումրիի քաղաքապետարանում ենթադրյալ աշխատողների կրճատում է կատարվել ու, ինչպես հավաստեց պատասխանատուն, այդ հաստիքները մի քանի տարի է՝ թափուր էին: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող Գյումրիում կարող են թափուր հաստիքներ մնալ: Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ կարիք չեն ունեցել հավելյալ աշխատողի, բացի դրանից համայնքային ծառայության մրցույթներում էլ համապատասխան մասնագետին չեն կարողացել գտնել:

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը 2012 թվականին աշխատանքի անցնելուց հետո համայնքային ծառայողների մրցույթներ հայտարարեց՝ համալրելու քաղաքապետարանի աշխատողների ցանկը: Շատ գյումրեցիներ էին դիմում աշխատանք գտնելու հույսով, բայց շուտով շատերը հասկացան, որ նորից պահպանվում է աշխատանքի տեղավորման հին ու փորձված մեթոդը: Պետք է լինել կա′մ խնամի-ծանոթ-բարեկամ քաղաքապետին ու նրան մտերիմներին, կա′մ ընտրություններին ձայներ ապահովված լինել:

NEWSPRESS.am-ի թղթակիցը զրուցել է համայնքային ծառայության մրցույթներին երեք անգամ մասնակցած Կարինե Սիմոնյանի հետ. «Երեք մրցույթներին էլ գրավոր լավագույն արդյունքն եմ ապահովել, բայց բանավորի ժամանակ ինչ ուզեն, կենեն, մյուսների պատասխանները չես լսե, բայց կողքից կիմանաս` ով ինչղ է պատասխանե, ու հետո կպարզվի, օր վատ պատասխանողն է գործի ընդունվե: Հետո իմացա, օր պտի ծանոթ գտնիս, նախապես խոսաս, նոր էրթաս մրցույթին: Ասեցին` ամեն ինչ տղու (նկատի ունի քաղաքապետի որդուն՝ Միսակ Բալասանյանին-խմբ.) ձեռքն է, ով կաշխատի, ով՝ չէ: Համ էլ խո ես նախկին միլիցա չէի, օր առանց պրոբլեմի գործ տային: Ինչքան կնայեմ, քաղաքապետարանի վայթե կեսը թոշակի գնացած միլիցեքն են: Ոստիկանությունից հետո կուգան քաղաքապետարան», ասում է Կարինեն:

Ի դեպ, տիկնոջ ասածները հեռու չեն իրականությունից. կարևոր պաշտոններում նշանակված են նախկին դատախազ, ոստիկանապետ, անձնագրային բաժնի պետի տեղակալ և այլն: Փաստորեն, հենց այս հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելը դառնում է անիմաստ, նշենք նաև, որ մասնագետ աշխատակիցներից շատերն էլ սեփական դիմումի համաձայն «լքեցին քաղաքապետարանը»:

Նրանցից մեկը Վերահսկողության բաժնի պետն էր, որի գնալուց հետո որոշվեց, որ բաժինը լուծարվելու է: Բայց սա Ռոբերտ Ասատրյանը կապում է կառուցվածքային փոփոխությամբ, ոչ թե անձերի ու ընտրությունների հետ պայմանավորված: «Տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, երկու բաժին համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժինը և համատիրությունների մոնիթորինգի բաժինը միավորվել են, հիմա մեկ բաժին է ու կոչվում է բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժին: Էդ բաժնում ավելորդ հաստիքներ դուրս են եկել: Մեկ տեղ առանց այն էլ թափուր էր: Իսկ վեահսկողության բաժինը լրիվ լուծարվել է, քանի որ նույն գործառույթը կատարում է նաև աուդիտի բաժինը»,- ասում է աշխատակազմի քարտուղարը:

Ուշագրավ է, որ 4 տարի անց միայն պարզվեց, որ նույն գործառույթը կատարող երկու բաժին կա քաղաքապետարանում:

Տարածքային կառավարման նախարարության հրամանում հաստատել են չեղած աշխատողների կրճատումներն ու հրահանգել են 2017 թվականին վերանայել հաստիքացուցակը ու նորից սեղմել այն: Այժմ Գյումրիի քաղաքապետարանում ու ենթակառուցվածքներում աշխատում է 644 աշխատող: Ու, ինչպես հավելեց Ռոբերտ Ասատրյանը, բազմակուսակցական է համակարգը. «Հանրապետական կա աշխատող, «Բարգավաճից» կա, էն բանից կա՝ էն վերափոխվածից՝ «Հայկական վերածնունդից» կա մեր մոտ աշխատող»:

Հաշվի առնելով սա՝ ենթադրելի է, որ ընտրություններից հետո հաստիքացուցակի վերանայումը կլինի անխուսափելի: