Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Հայաստանը պետք է շատ խիստ պատասխանի Լուկաշենկոյին. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեք երկրների քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալվող իրադարձություններն արդեն վերածվել են միջազգային հարցի, որի մեջ ներգրավված են Լապշինի երկու «հայրենիքները»՝ ՌԴ-ն և Իսրայելը, ինչպես նաև Բելառուսը, Ադրբեջանը և Հայաստանը… Ամենապասիվն այս հարցում Հայաստանն է, որի ԱԳՆ-ն փորձում է հայաստանյան հասարակությանն ապացուցել, որ իրենք ահռելի գործ են անում, սակայն, ի տարբերություն ռուսների և հրեաների արածի, որը ցայտուն երևում է, մերոնց գործն ինչպես միշտ կամ չի երևում…

Ադրբեջանական կայքերը շատ հիացած տեղեկացնում են, որ Արցախ այցելած և այդ պատճառով անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալված Լապշինին Բելառուսի նախագահ՝ Եվրոպայի վերջին բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է հանձնել Բաքվին… Բելառուսի Գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը ստորագրել է Լապշինին Բաքվին հանձնելու փաստաթուղթը… Հարցն արդեն լուծված է, և շուտով հայերի բարեկամ Լապշինը կհայտնվի Բաքվում, որտեղ պետք է անցնի նվաստացուցիչ մի արարողակարգ՝ ներողություն խնդրի Իլհամից և հայտարարի, որ այլևս չի այցելի Ադրբեջանի «օկուպացված տարածքներ»… Սակայն Բաքվի ախորժակը գալիս է «ուտելու ժամանակ»…

Հիմա էլ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկեր Իսրայելի միջոցով ներողություն է պարտադրել խնդրել Լապշինի մորից, ով արդեն դիմել է ապշերոնյան սուլթանին, որի մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկա-Սպիվակովան…

Այսպիսով՝ ՀՀ-ի հետ նույն ռազմա-քաղաքական և տնտեսական խմբավորման անդամ Բելառուսը բացեիբաց վիրավորեց Հայաստանին՝ ցույց տալով, որ թքած ունի պաշտոնական Երևանի կարծիքի և խնդրանքների վրա… Եթե Հայաստանի իշխանություններն այս ամենն անպատասխան թողնեն, ապա կարելի է բարձրաձայն ասել, որ Հայաստանի ԱԳՆ-ն Լուկաշենկոյի ջանքերով ոչնչացված է…

Այս իրավիճակի մեղավորը մենք են, որ Մինսկում վեր ընկած ինչ-որ կոլխոզնիկ հանդգնում է մեզ հետ այս կերպ խոսել… Այս ամենը սպասելի էր, քանի որ պաշտոնական Երևանը, երբ անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմին շատ մեղմ արձագանքեց Մինսկից հնչած հակահայկական զառանցանքներին (ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ընդամենը կանչել էին մի գավաթ սուրճի շուրջ զրուցելու ՀՀ-ը ԱԳՆ), ապա գեղցի Բատկան էլ պետք է ավելի լկտիանար…Եվ պատասխանը չուշացավ՝ Լապշինի ձերբակալությունը Մինսկում և Բաքվին նրա հանձնման գործընթացի արագացումը…

«Լապշինի գործը» ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է Երևանին համարժեք և խիստ պատասխաններ տալ Բելառուսին…
Առաջին քայլը, որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն՝ դա Մինսկում Հայաստանի դեսպանի հետ կանչել է անորոշ ժամանակով… Հայաստանը ՊԵՏՔ է պերսոնա նոն գրատա հայտարարի Բելառուսի Գլխավոր դատախազի տեղակալ Ստուկին, ով ստորագրել է Լապշինին Բաքվին հանձնելու հրամանը… Հայաստանը ՊԵՏՔ է այսուհետ վարի բացեիբաց հակալուկաշենկոյական արտաքին քաղաքականություն՝ քաղաքական ապաստան տրամադրի բելառուս ընդդիմադիրներին, հարթակ տրամադրի նրանց ակտիվ գործունեությանը ՀՀ տարածքում և այլն… Քանի որ Լուկաշենկոն Իլհամ Ալիևի պատվերով ամեն ինչ արեց, որ ռոտացիոն կարգով Հայաստաի ներկայացուցիչը չնշանակվի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա պաշտոնական Երևանը ՊԵՏՔ է հրաժարվի այդ պաշտոնից և վետո կիրառի՝ Բելառուսի ներկայացուցչին թույլ չտա Հայաստանից հետո նույն ռոտացիոն կարգով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակելու հնարավորությունից…

Սա ՊԵՏՔ է լինեն առաջնային քայլերը, որոնք պաշտոնական Երևանը պետք է կիրառի հետխորհրհդային շրջանի գլխավոր կոլխոզնիկ, լկտի Բատկա-Լուկաշենկոյի դեմ…

Վերջերս, տխրահռչակ սույն ֆաշիստը, ով իր քաղաքական ընդդիմախոսներին տարրականորեն սպանում էր, հայտարարեց, որ ինքը շատ խիստ կպատժի նրանց, ովքեր անհարգալից խոսեն բելառուս ժողովրդի հետ… Զարմանալի է, որ այդպիսի արտահայտություն անողը չի հարգում իր դիմացինին՝ հայ ժողովրդին, որին վիրավորում է իր պահվածքով և բազմաթիվ հակահայկական զառանցանքներով…

Հ.Գ. Հուսով եմ՝ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներն իրենց ամբողջ էներգիան կօգտագործեն Հայաստանի թշնամիների և հակառակորդների դեմ պայքարում, այլ ոչ թե ներքին թշնամիներ կփնտրեն և նրանց դեմ հուժկու պայքար կմղեն…»: