Տաքսիստը կնոջը խեղդամահ է արել, որպեսզի չվերադարձնի գումարային պարտքը. մանրամասներ (տեսանյութ)
Հունվարի 13-ին ոստիկանության Շեգավիթի բաժնում քաղաքացուց հայտարարություն է ստացվել այն մասին, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհին՝ 1990թ. ծնված Ք.Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձվել:
Հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարվել 1973թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, ով հայտնել է 27-ամյա կնոջ դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից Եղեգնաձոր տանող ճանապարհի 5-րդ կմ-ի 300մ հատվածի մայրուղու մայթեզրին գտնվող ձորակում:
Դիակը տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը՝ նույն ինքը հիշյալ տաքսու վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք.Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:
Պարզվել է նաև, որ սպանությունը կատարվել է՝ 540.000 դրամ պարտքը Ք.Ա.-ին չվերադարձնելու նպատակով:
Կատարվում է քննություն: