Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Իշխանությունը փող է բաժանում՝ գա իշխանության, գալիս է իշխանության` փող ստանա. Արամ Սարգսյան

Փոփոխությունը միանշանակ լինելու է, բայց մենք հակված ենք անցնցում փոփոխությունների: «Ելք» դաշինքի այսօրվա համաժողովում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները: Նրանց կարգախոսն է՝ ընտրություն, փոփոխություն, հաղթանակ:

Արամ Սարգսյանն իր ելույթում նկատեց, որ, սովորաբար, եթե փոփոխությունը ծանրակշիռ է՝ փոխվում է պատմությունը ու իրենց նպատակն էլ հենց պատմությունը փոխելն է:

«Մենք ուզում ենք փոխել պատմությունը՝ ելք տալ: Այս ընտրություններում մենք չենք կրկնելու այն, ինչ պիտի չանեինք, անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,- հայտարարեց նա:

Նա նշեց, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում ներգրավել է մեկ, որոշ դեպքերում մի քանի պետության ռեսուրսների օգտագործմամբ ու կոռուպցիայի շնորհիվ հարստացած դոլարային միլիոնատերերի: Նա կարծիք հայտնեց, որ ընտրության այլ տարբերակ իշխանությունը չունի, քանի որ արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալն իրենց դեպքում չի աշխատելու:

«Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, գալիս է իշխանության, որպեսզի փող ստանա: Եվ իրենք այնքան են ինքնավստահ փողի տարբերակի և նոր ընտրակարգի վրա, որ համաձայնել են ընտրությունների վերահսկման՝ ընդդիմության առաջարկած տարբերակին, այդ թվում՝ տեսանկարահանումները և մասնակիցների ցուցակների հրապարակումը»,- նշեց նա:

Արամ Սարգսյանը հարցադրում արեց՝ իսկ ի՞նչ այլընտրանք ունի հայ ընտրողն այսօր: «ՀՀԿ-ն ասելու է՝ ամեն ինչ լավ է, իրեն ընտրելու դեպքում ավելի լավ է լինելու ու փող են բաժանելու: Ոչ իշխանություններն ասելու են՝ վատը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանի շրջապատը և նորից փող են բաժանելու: Կան նաև ուժեր, որ կասեն՝ երկրի վիճակն աննկարագրելի վատ է, իշխանությունը դավաճան է, բայց այդ ուժերը մեկ տարի կամ մի քանի օր առաջ են դուրս եկել Բաղրամյան 26-ի շքամուտքից, իսկ հետնամուտքից ելումուտ են անում»,- ասաց նա:

Արամ Սարգյսնաի խոսքով՝ այս բոլոր ուժերն ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը սիրով ու անմոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ներկան ու ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի շրջապատում ու մոդելով: Անգամ որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումն առաջարկում են «Լավրովյան պլան» կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն նրան, քան իշխանությունը:

«Նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք… Հաղթում է ոչ թե նա, ով հարուստ է ու մեծ ռեսուրսներ ունի, այլ նա, ով ոգով է ուժեղ»,- ասաց Արամ Սարգսյանը: