Գայանե Մանուկյանի` «երեսուն արծաթով» հարցազրույցը` ադրբեջանական լրատվամիջոցին
Usarmenianews.com կայքի ղեկավար, ամերիկաբնակ Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին: Որևէ լրատվական միջոց չանդրադարձավ այս փաստին, նույնիսկ ոչ մեկին չհետաքրքրեց, թե ինչ բարեկամական կապ կա Գայանեի և ադրբեջանական լրատվական և հատուկ ծառայությունների միջև:
Բանից պարզվում է, որ այս կինը խառնակչություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության ներսում՝ սկսած այն օրերից, երբ երկրում տիրում էր արտակարգ դրություն: Խոսքը «Սասնա ծռերի» և նրանց գործունեության մասին է:
Շատ հնարավոր է, որ Գայանեն նաև ինֆորմացիա է տվել այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներին, ու Աստված գիտի՝ ինչ: Իսկ թե տեղական լրատվամիջոցներն ինչո՞ւ լռեցին ու չարձագանքեցին ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի այս հարցազրույցին, որն, առանց ամաչելու, «հանձնել է» ադրբեջանական լրատվամիջոցներին և նրանց ուշադրությունը սևեռել Հայաստանի ՆԳ համակարգին, այդպես էլ անհայտ է մնում:
Գայանեի այս կեցվածքն ու դավաճանական արարքներն սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում ենք՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող իրողությանը: