«ՀԺ». Փակվել են SAS ցանցի սուպերմարկետները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ առավոտից անսպասելիորեն փակվել են SAS ցանցի՝ Երևանի Թումանյան և Բաղրամյան փողոցներում գտնվող սուպերմարկետները: Դրանից օգտվող քաղաքացիներին մուտքի մոտ տեղեկացվում է, որ այս պահին փակ է, իսկ բացվելու մասին պարզաբանում չէր տրվում:
Ավելի ուշ պարզվել է, որ սուպերմարկետները փակվել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի գործողությունների արդյունքում: Սակայն ինչ է տեղի ունեցել՝ այդպես էլ չպարզաբանվեց: Սուպերմարկետները փակելու պատճառների մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ՊԵԿ-ից փոխանցել են. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում»:
Թերթի փոխանցմամբ՝ սուպերմարկետների ցանցը մտնում է «SAS գրուպ» ընկերության մեջ, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին (SAS-ի Արտակին)»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում