«ՀԺ». Գագիկ Բեգլարյանը դժգոհ է Սերժ Սարգսյանի առաջարկից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է
«Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:
Մեր տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե ընտրություններում, թե հետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար: Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԳՄ նիստին չէր մասնակցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով դժգոհ է իշխանություններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում