Արաբկիրի քննչականի պետն ազատվել է աշխատանքից
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նույն օրվա մեկ այլ հրամանով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է բաժնի պետի տեղակալ Մհեր Էդուարդի Ներսիսյանի վրա։