«Ժողովուրդ». Հայաստանի նախկին վարչապետը հայտնվել է դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են, և հիմա այս ընկերությունը փորձում է դատարանի միջոցով վերադարձնել իր հասանելիք գումարները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն անհատ ձեռներեցների դեմ թվով 7 դատական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իրեն հասանելիք գումարը, որ պետք է վճարեին ժամանակին վերցված ապրանքի դիմաց:
«Ժողովուրդ»-ը նաև պարզեց, որ ՍՊԸ-ին վերադարձվելիք գումարի չափը կազմում է մոտ մեկ միլիոն դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում