Սեյրան Օհանյանի անունից կեղծ հայտարարություններ են արվել
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաղորդագրությւոն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր, որոնք, ներկայանալով որպես պաշտոնական էջ, ապակողմնորոշում են հասարակությանը՝ իմ անունից հայտարարություններ տարածելով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա է իմ պաշտոնական էջը:
Եվ ինձ ուղղված հարցերը, նամակները կարող եք ուղարկել այս հասցեով՝ անմիջականորեն կապ հաստատելով ինձ հետ:
Հարգանքով՝ Սեյրան Օհանյան»