Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Տնտեսություն

Մենք վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում. Կարեն Կարապետյան

Լոռու մարզում ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը: Չնայած դրան տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է 198 մասնագետի կարիք:

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով խնդիրը՝ Լոռու մարզպետարանի մասնագետը նշեց, որ վերաբաշխման հետ կապված խնդիրներ են առաջանում:
Վարչապետն առաջարկեց ուսուցիչներին ավելի շատ վճարելով և օպտիմալացման ծախսերը նվազեցնելով՝ շահագրգռել նրանց դասավանդել հարակից գյուղական համայնքների դպրոցներում:

«Անպայման պետք է հասկանալ, թե ծախսերում որտեղ է առկա ավելցուկ. այդ ծախսը պետք է կրճատել, այդ ծախսից բոնուսային վճարել ուսուցչին, որպեսզի մաթեմատիկայի կամ հայոց լեզվի մանկավարժը գնա գյուղում աշխատելու: Վստահ եմ, որ եթե համակարգված մոտենանք հարցին, բազմաթիվ խնդիրներ ինքներդ կլուծեք: Մենք մանկավարժի նկատմամբ պետք է ցուցաբերենք հատուկ ուշադրություն: Եթե վաղը ցանկանում ենք ունենալ ապահով երկիր, խելացի երկիր, անվտանգ երկիր, պետք է ունենանք գրագետ քաղաքացի, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով գյուղական համայնքներում բարձրորակ կրթության ապահովումը. «Մեր բոլոր չեմպիոնները, ազգի լավագույն մարդիկ, ամենամեծ արդյունք տվածները փոքր համայնքներից դուրս եկածներն են: Եթե այսօր մեր երեխային փոքր գյուղական համայնքում չենք տալիս լավ կրթություն, ապա վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում»:

Լոռեցի համայնքապետերի ու գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լոռին ունեցել է արդյունաբերական, գիտահետազոտական պոտենցիալ և նշել, որ անհրաժեշտ է ներկայացնել ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ, ձևակերպել մարզի երազանքը: Վարչապետի խոսքով՝ պետք է հաշվի առնել Վրաստանին սահմանակից լինելու հանգամանքը, այդ համատեքստում ևս մշակել կոնկրետ ծրագրեր, որոնք կներկայացվեն ներդրողներին:

«Մենք պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել, գումար աշխատել և շահույթ ստանալ: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր տեսլականն ու երազանքը, այն տա թղթին և քայլ առ քայլ գնա դրա իրականացման հետևից»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ի պատասխան հարկային և մաքսային ոլորտում վարչարարության պարզեցման հարցին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ոլորտի բարեփոխումները լինելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ուշադրության ներքո: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսի համար այդ դաշտը հասկանալի լինի: Ավելին՝ հարկային մարմինն ու բանկերը պայմանավորվել են, որ ՊԵԿ-ը ռանգավորելու է օրինապաշտ հարկատուին, ինչը կբերի նրան, որ բանկային համակարգն օրինական հարկատուին վերաբերվի որպես կանխատեսելի բիզնեսմենի և վերջինիս վարկ տրամադրի ցածր տոկոսներով»,- ասել է գործադիրի ղեկավարը: