Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

«Նոտաները լավ չգիտեմ, ռուսերեն չգիտեմ, բայց էդ ամեն ինչն իմանալով՝ ինձ տանում են». մանկատուն եկած աղջկա երազանքը կատարվում է (ֆոտո)

Գյումրիի Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի բոլոր 90 սաներն ուրախացել են իրենց ընկերոջ՝ Անգելինա Պապիկյանի հաջողությամբ: Շուտով նա մեկնելու է Ռուսաստան՝ իր երազանքի հետևից: Հաստատության սաները նրան քաջալերում են, բայց նաև իրենք են հույսով լցվում, որ անակնկալներ ու հեքիաթներ լինում են կյանքում, պետք է միայն պայքարել ու սպասել այդ ակնթարթին:

Անգելինային ու եղբորը մայրը 2006 թվականին է մանկատան դաստիարակների խնամքին հանձնել, երբ մահացել է հայրը: Այն ժամանակ Ֆ. Նանսենի խնամքի կենտրոնը «Հույս» մանկատուն էր: Անգելինան ընդամենը 6 տարեկան է եղել: Մայրը Հռիփսիմե Սիմոնյանը NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինչն է նրան դրդել երեխային բերել մանկատուն. «Մենք մանսարդում կապրեինք, չունեինք հնարավորություն, դոմիկի պես էր, չէինք կռնա ապրել էդ փոքր տեղը, ու բերեցի էս հաստատություն, մտածեցի, որ իրա համար լավ կեղնի»:

notanerelav chgitem ruseren nuynpes baycedamen inchnimanalov tanumen mankatan axjik yerazanqn

Անգելինան էլ է հիշում, թե ինչպես օրերով տխրել է, մորից բաժանումը ծանր տարել. «Սկզբում լացում էի, դաստիարակներին ասում էի՝ մամային կուզեմ, տուն կուզեմ գնամ, բայց երկու շաբաթ հետո արդեն սովորեցի ու հասկացա, որ մաման ճիշտ է»:

Մի քանի տարի է՝ «Հույս» մանկատունը դարձել է երեխաների խնամքի կենտրոն, ու Անգելինան արդեն կարող է շաբաթ-կիրակի օրերին գնալ տուն, բայց շաբաթվա սկզբին նորից վերադառնալ խնամքի կենտրոն:

Դժվարություննե՞րն են կոփել, թե՞ արդեն ներքին խառնվածքի դրդումով Անգելինան ձգտել ու ձգտում է հասնել իր նպատակներին: Երգել, պարել ասեղնագործել… փորձում է ամեն ինչ սովորել ու դառնալ առաջինը: Մի մեծ ցանկություն է ունեցել, մասնակցել երգի որևէ մրցույթի, ուժերը փորձել ու հղկվել… Բայց հնարավորություններն ու ցանկությունները ոչ միշտ են համընկել: «10 տարի է՝ իրա հետ աշխատում եմ, Անգելինան շատ շուտ ամեն ինչ ընկալում է, ընդունակ երեխա է, փոքրուց սկսել է երգել, պարի խմբի հետ պարում էր, երգի խմբի հետ երգում ու էսպես Անգելինաս հաղթահարեց նախնական փուլերը»,- նշեց հաստատության աշխատակից Մարիամ Չեռնամորյանը:

notanerelav chgitem ruseren nuynpes baycedamen inchnimanalov tanumen mankatan axjik yerazanqn 2

Անգելինան հաղթահարել էր երգի մրցույթի նախնական փուլերը ու փետրվարի 19-ին մասնակցելու է НТВ հեռուստաընկերության «Ты- супер!» նախագծին, որն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին: Շոուին կարող են մասնակցել մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները:

ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը և Էստոնիան:

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Անգելինան պատմեց, որ լսումները կատարվել են համացանցով, երկու երգ են հանձնարարել, թեև հիվանդ է եղել, բայց մարմնի բարձր ջերմությունը չի խանգարել ու «Դլե յաման» երգով հնարավորություն է ստացել մասնակցելու երգի մրցույթին:

«Ես չգիտեի ընդհանրապես էդ մասին, բայց միշտ պատկերացնում էի, որ կմասնակցեմ հեռուստատեսությամբ ցուցադրվող երգի տարբեր մրցույթներին, բայց դրա համար հնարավորություն է պետք, միջոցներ ու ժամանակ, իսկ հիմա ես գնում եմ Մոսկվա ու բոլոր ծախսերը հոգում են, ճանապարհածախս, զգեստներ, իսկական երազանք է»,- նշում է Անգելինան ու հավելում. «Ես չէի սպասում, ես երաժշտական քիչ եմ գնացել, նոտաները լավ չգիտեմ, ռուսերեն չգիտեմ, բայց էդ ամեն ինչը իմանալով` ինձ տանում են»:

notanerelav chgitem ruseren nuynpes baycedamen inchnimanalov tanumen mankatan axjik yerazanqn 3

Անգելինայի նպատակն է`լինել երգի ասպարեզում, ու ինչպես ինքն է նշում, նպատակասլաց է ու փորձելու է երգեցողությունը հղկել, կարևորում է նման սատարող ու ոգևորող նախագծերը. «Մեր կենտրոնի երեխաները լքված են, ոչ բոլորն ունեն ծնողներ կամ ունեն տատիկ, շատ հաճելի է, որ նման հնարավորություններ լինեն, ոչ միայն այս, այլև տարբեր բնագավառներում կուզենայի, որ դժվար կացության մեջ գտնվող երեխաներին օգնեն»:

Ծրագիրը տևելու է երեք ամիս: Անգելինայի հետ մեկնելու է ևս մեկ մասնակից՝ Սաբինա Մանվելյանը Վանաձորից: Անգելինայի ցանկությունն է՝ տեսնել իր սիրած երգիչներին ու եթե հնարավոր է՝ զուգերգով նաև հանդես գալ: Մայրը ևս հույսեր է կապում աղջկա հետ, վստահ է, որ դուստրն իր աշխատասիրությամբ ամեն ինչ կանի իր երազանքին հասնելու համար:

«Իրա համար թազա կյանք բացվավ, շատ հույսեր ունի, 180 աստիճանով կփոխե իրա կյանքը: Ես հիմա շատ ուրախ եմ, որ իրա երազանքն ու իմ երազանքը կկատարվի, եթե իմ կողքս եղներ, էսպես հնարավորություն ոչ էլ կեղներ»,- նշեց Անգելինայի մայրը: