Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում` հունվարի 19-20-ը և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում` հունվարի 19-20-ը և 22-ին սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: