Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Կոմունալ ոլորտի հիմնական ծրագրերը շարունակական կլինեն նաև 2017 թվականին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է նաև կոմունալ տնտեսության ոլորտի 2016 թվականին իրականացված ու 2017-ին նախատեսված ծրագրերը: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առանձնացնելով բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման խնդրին՝ որպես ծրագրային առաջնահերթություն, Կամո Արեյանը նշել է, որ այս ուղղությամբ 2016-ին իրականացվել են տանիքների, մուտքերի, վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ 3050 շենքերում կատարվել է շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ ու թեք տանիքների նորոգում, ինչը 773 շենքով ավելի է 2015 թվականի ծրագրով նախատեսված ծավալների համեմատ: Ընդ որում, 12 շենքում իրականացվել է 11094 քմ թեք տանիքի ամբողջական նորոգում: Նախորդ տարի վերանորոգվել է նաև 541 բազմաբնակարան շենքի 924 մուտք: Իսկ 2013-2016 թվականներին՝ շուրջ 4000-ը:

«Վերջին 3 տարիներին պահպանման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր առմամբ շուրջ 7 հազար շենքում, սակայն այս ցուցանիշը դեռևս բավարար չէ: Երևանի քաղաքապետի կողմից խնդիր է դրվել առաջիկա տարիներին ավարտին հասցնել բոլոր շենքերի մուտքերի և տանիքների նորոգման խնդիրը: Այս առումով ծրագրերը 2017 թվականին լինելու են շարունակական»,- նշել է Կամո Արեյանը:

Անդրադառնալով վթարային պատշգամբներին՝ նշվել է, որ 2016թ. նորոգվել և ամրացվել է 57 շենքի 138 վթարային պատշգամբ: Քաղաքապետի առաջին տեղակալը մանրամասնել է, որ, չնայած շքապատշգամբները համարվում են բանկչի սեփականություն, այդուամենայնիվ, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումն ու սոցիալական խնդիրը՝ Երևանի քաղաքապետարանն աշխատանքներն ընդգրկել է համայնքային բյուջեում: 2013 թվականից մինչ օրս նորոգվել է 728 շքապատշգամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ հաշվառված է վթարայնություն ունեցող դեռևս 500 պատշգամբ: Դրանց մի մասը ևս այս տարի կնորոգվի:

Կշարունակվեն նաև վերելակային տնտեսության ընթացիկ նորոգման աշխատանքները: Մայրաքաղաքում հարամարավետ միջավայր ապահովելուն ուղղված ծրագրերի շարքում կարևորելով արտաքին լուսավորության ապահովումը՝ նշվել է, որ 2016 թվականին քաղաքապետարանի ծրագրերով «Երքաղլույս» ընկերության կողմից ևս 149 փողոցներ, նրբանցքներ, այգիներ, անցումներ ու բակային տարածքներ են լուսավորվել: 40 կմ արտաքին լուսավորության նոր ցանցի ծավալները կրկնակի գերազանցել են նախորդող 2015 թվականի ցուցանիշը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով ծրագրում ներառվել են ծայրամասային թաղամասերը՝ այդ թվում Նուբարաշենի խճուղին, Հաղթանակ, Սիլիկյան և մի շարք այլ թաղամասեր:

Ներկայացնելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 28 փողոց կունենա լուսավորության արդիականացված նոր ցանց, մալուխային համակարգն էլ ամբողջությամբ կանցկացվի ստորգետնյա եղանակով:

«Այս ծրագրի մասով մեկնարկային աշխատանքներն արդեն տրված են, և առաջիկայում մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող 28 փողոց նորովի կներկայանա մեր բնակիչներին: Զուգահեռ ևս մեկ կարևոր ծրագիր իրականացվեց: Նորակառույց փողոցներից բացի, երևանյան մի շարք փողոցների ու պողոտաների լուսատուները ևս փոխարինվեցին լեդ տեսակի լուսատուներով, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տնտեսումը կազմում է ավելի քան 60 տոկոս, ինչն էլ ապահովում է ծրագրի շարունակականությունը»,- նշել է Կամո Արեյանը:

Ամոփոփելով արտաքին լուսավորության ցանցում կատարված աշխատանքները՝ նշվել է, որ 2013-2016 թվականներին ընդհանուր առմամբ 898 օբյեկտ ապահովվել է լուսավորության նոր ցանցով:

Անդրադառնալով ջրամատակարարման ու ջրահեռացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ քաղաքապետի առաջին տեղակալը մանրամասնել է, որ Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով կառուցվել է 94 կմ նոր ջրագիծ և 6344 անհատական ջրաչափական հանգույցներ՝ մասնավոր տնատիրությունների հատվածում, արդիականացվել է 23 փողոցների 5.2 կմ կոյուղագիծ:

«Ներքաղաքային բաշխիչ ցանցի և օրվա կարգավորիչ ջրամբարների վրա տեղադրվել են հեռակառավարման ժամանակակից համակարգեր, որոնք անհամեմատ հեշտացրել են վթարների հայտնաբերումն ու կարգավորումը: Ավարտին է հասցվել մայրաքաղաքի համար կարևոր ևս մեկ ծրագիր՝ Աէրացիայի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի կառուցման աշխատանքները:

Ջրամատակարարման բարելավման և 24-ժամյա ջրամատակարարման ապահովման նպատակով կառուցվել է նաև 30 պոմպակայան: Ի դեպ, եթե 2013-ին մայրաքաղաքի 67 տոկոսն էր ապահովված շուրջօրյա ջրամատակարարումով, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը հասցվեց 83-ի: Մեկնարկել են նաև 152 կմ ջրամատակարարման ցանցի կառուցումը և 13 հազար անհատական ջրաչափական հանգույցների և դիտահորերի կառուցման աշխատանքները: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում կառուցվեց նաև 22 կմ նոր ջրագիծ և 1.6 կմ կոյուղագիծ»,- հատկանշել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով որպես առաջնահերթություն նախանշված մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման խնդրի լուծման համատեքստում նշվել է, որ միջազգային օպերատորը՝ «Սանիթեք» ընկերությունը, 2016 թվականին լիարժեք ստանձնեց բոլոր վարչական շրջաններում համապատասխան ծառայությունների մատուցման իրականացումը: