Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Հայաստանում լինել օլիգարխ և միևնույն ժամանակ ընդդիմություն՝ ուտոպիա է

«Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»: Հանրապետության նախագահի՝ 2015-ի փետրվարի 12-ի ելույթում արված այս խոսքերից հետո, «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից: Իսկ ավելի ճիշտ՝ նրան վտարեց ՀՀԿ-ն, նույն ինքը՝ իշխող կուսակցությունը:

Իշխանությունից երկու տարի պահանջվեց, որպեսզի նա հասկանա, որ «Դոդի Գագո» եզրույթով «չարիք» կոչվող այդ մարդն իրականում «պետության համար կենսական անհրաժեշտություն է»: Դե, համենայնդեպս հենց այս հայտարարություններով ու Ծառուկյանի վերադարձի պահանջով էլ «Բարգավաճի» գաղտնի ու բացահայտ «երկրպագուներն» ակցիաներ էին կազմակերպում:

Պարզից էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը՝ որպես ֆինանսական աղբյուր, որպես ուժ, ու վերջապես, որպես լայն ընտրազանգված ունեցող ղեկավար՝ վերադառնում է ոչ թե որպես ընդդիմադիր, այլ իշխանության գործընկեր:

Ինչպե՞ս եք պատկերացնում՝ Հայաստանում լինել օլիգարխ և միևնույն ժամանակ ընդդիմություն. դա անհեթեթություն է, ուտոպիա... հատկապես եթե հաշվի առնենք նաև այն, որ ՀՀԿ անդամները, ովքեր թունդ հակածառուկյանական ելույթներով էին հանդես եկել ու անձնական վիրավորանքներ հնչեցրել, այսօր հատուկ, ընդգծված տեքստերով են ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը:

Չենք մեջբերում Հանրապետական այնպիսի մանր-մունր ֆիգուրների տեսակետները, ինչպիսին է Կարեն Ավագյանը, ով առույծի սիրտ կերած հայտարարում էր, թե եթե Սերժ Սարգսյանն իրեն թողնի՝ ավելի շատ բաներ կասի: Մինչդեռ, այսօր մուկ դարձած՝ փակվել է բնում:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ժամանակին, վկայակոչելով Աստվածաշունչը, Ծառուկյանի մասին ասել էր, թե «խոզերի առաջ մարգարիտներ չեն փռում» ու հայտարարել էր, որ «տգիտությունը, զոռբայությունը, բիլակներով հարցեր լուծելը, պոպուլիզմը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ», ավելին՝ ասել էր, թե Ծառուկյանի մասին ասված «իր բոլոր խոսքերի տակ ինքը ստորագրում է», այսօր արդեն զերծ է մնում իր հարուստ լեքսիկոնով գնահատականներ հնչեցնելուց: Նա հասկացել է կամ նրան գլխի են գցել, որ անձնական վիրավորանքներ ու որակումներ հնչեցնելն «իր լիազորությունների շրջանակում չէ»:

Իսկ Արմեն Աշոտյանն էլ, ով ժամանակին Ծառուկյանին որակել էր՝ «տգետ», «տեքստերն առանց հասկանալու արտասանող», «նիստերին քնող», «դավաճան» ու «կոլբայի մեջ աճող հրեշ», այսօր դրական է վերաբերվում նրա վերադարձին ու հայտարարում, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ընտրություններին մասնակցելու հայտ էր, որը կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը:

Այստեղ չի քննարկվում արդեն, թե ավելի շատ ո՞ւմ պետք է օգուտ բերի՝ ժողովրդի՞ն, թե՞ իշխանությանը: Պարզապես հարկավոր է հիշել, որ եթե Ծառուկյանին փնովելիս Արմեն Աշոտյանը հիշեցնում է «Անառակ որդու վերադարձը» և պատմում, որ նա եկավ, երբ տեղը նեղ էր ու այլընտրանք չուներ և համեմատում էր այդ երևույթը դավաճանության հետ, ապա այսօր իշխանությունն է ընդունում Ծառուկյանին, որովհետև տեղը նեղ է, հիրավի այլընտրանք չունի, իշխանությունն ընդունում է Ծառուկյանին՝ ինքնապահպանման համար:

Ու ստացվում է, որ Ծառուկյանն իրո՛ք «պետության համար կենսական անհրաժեշտություն է»:

Արմինե Մկրտումյան