««Կայֆանյութ» ունենալու համար» քաղաքացիներ են բերման ենթարկվել (տեսանյութ)
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել նախկինում մի քանի անգամ դատապարտված 1964թ. ծնված Սիմոն Եզիազարյանին և 1969 թ. ծնված Արթուր Շահնազարյանին:
Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են թմրանյութ պատրաստելու գրեթե նույն առարկաները՝ շիշ, բամբակ, դեղահաբեր, սոդա, լուցկիներ, սրվակներ, թմրանյութի նմանվող դեղնավուն հեղուկ և այլն:
Հարցին, թե ինչո՞ւ են իրենք գտնվում ոստիկանությունում, Եղիազարյանը պատասխանել է. ««Կայֆանյութ» ունենալու համար»:
Նրանք նշել են, որ թմրանյութը պատրաստել են իրենք և տարբեր վայրերում օգտագործել: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Եզիազարյանն ու Շահնազարյանը ստորագրությամբ բաց են թողնվել: