Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Կրթության որակի անկման պատճառներից մեկը կախվածությունն է վարձավճարներից. նախարար

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից: Ֆինանսավորման գործող մեխանիզմն այսօր հնարավորություն չի տալիս բուհական համակարգի զարգացմանը, ու թեպետ մեր կրթական համակարգն ինտեգրվել է եվրոպական համակարգին, այդուհանդերձ կառավարման տեսանկյունից` մնացել ենք խորհրդային մտածողությամբ: Այսօր մենք պարտավոր ենք ֆինանսավորման քաղաքականությունն այնպես մշակել, որպեսզի այն նպաստի բուհական համակարգի հեռանկարային զարգացմանը»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա դիտարկմամբ` բուհերի կառավարման համակարգում առկա լուրջ խնդիրները քննարկելիս է առաջացել անձեռմխելի ֆոնդերի ստեղծման գաղափարը:

«Բուհերի կառավարման տեսանկյունից, մեր երկրի փոքր լինելու հանգամանքը պետք է ծառայեցնենք` ի շահ բարձրագույն կրթության համակարգի զարգացման: Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական կլաստեր, ուսանողական տարածք կամ մեծ համալսարան` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգ, ֆինանսական քաղաքականություն, որի նպատակն է բուհական համակարգի զարգացումը` ուսանողների ազատ շարժունությամբ, համալսարանների նյութական ռեսուրսների մատչելիությամբ»,- ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման և գործառնության միջազգային ու տեղական փորձը, ինչպես նաև կիրարկման համար իրավական հիմքերը և բուհերի հնարավորությունները: Նշվել է, որ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը հանդիսանում է բուհի սեփականությունը: Այն ձևավորվում և համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաև ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի ֆոնդին փոխանցման արդյունքում:

Ֆոնդի ձևավորման նպատակը բուհի կանոնադրական նպատակների իրականացման և կայուն զարգացման ապահովումն է: Ֆոնդի եկամտից ձևավորված տարեկան մասհանումները նպատակ ունեն հոգալ հաստատության կամ դրա առանձին ծրագրի ծախսերը: Մասհանումները կարող են օգտագործվել կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, արվեստի, բնապահպանության ոլորտներում` բուհի կամ ֆոնդի կողմից սահմանված սոցիալական, ֆինանսական, նյութատեխնիկական աջակցության և զարգացման այլ նպատակներով: Մասնավորապես, տեղաբաշխման ուղղություներ կարող են հանդիսանալ` գիտաշխատողների դրամաշնորհային աջակցություն, գիտական ծրագրերի ֆինանսավորում, անվանական կրթաթոշակների հաստատում, օժտված ուսանողների ուսման նպատակային ֆինանսավորում, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի վարձատրության աջակցություն, հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար արդիական սարքավորումների ձեռքբերում, բուհի նյութատեխնիկական զարգացման աջակցություն, բուհի մշակութային ծրագրերի աջակցություն, գրադարանային ֆոնդերի զարգացման աջակցություն և այլն: Ֆոնդի տարեկան մասհանումները պետք է չգերազանցեն ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ուսումնասիրության արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը կմշակի բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները՝ քննարկելով ուղղակի շահառուների (բուհեր, բանկեր) հետ և դրանք կներկայացնի ԿԳ նախարարության քննարկմանը: Նախարարությունն էլ իր հերթին կապահովի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի (ներառելով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը) ներկայացումը ՀՀ կառավարություն:

Նշենք, որ աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի նաև ուսանողների կրթաթոշակների և ֆինանսական աջակցության մոդելները ու նոր սկզբունքների հնարավոր տարբերակները` ներկայիս ֆինանսավորման մեխանիզմների վերանայմամբ (ուսանողական նպաստ, կրթաթոշակ, ընդունելության մեխանիզմներ) և դրանց վերաբերյալ ԿԳ նախարարություն ներկայացնի առաջարկություններ՝ անհրաժեշտ իրավական հիմքերով: