Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: