Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Արթուր Բաղդասարյանը կուսակցության անվանումը փոխեց, կաշին՝ ոչ

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի «Հայասի» գործարանը, ինչպես երևում է, ավելի շատ հեղինակություն ունի հանրության շրջանում, քան հենց սեփականատերը։ Մարդիկ, եթե ժամանակին համտեսում էին Բաղդասարյանի չքնաղ մուրաբաները, այժմ Բաղդասարյանի օղիներից խմուկ-քնուկ են։

Ասում են` Բաղդասարյանը հասկացել է, որ մուրաբաներից օգուտ չկա, մարդիկ մուրաբաներն ուտում են ու գնում գործի, ոչ ոք «Օրինաց երկիր», կամ առնվազն «Հայկական վերածնունդ» չի հիշում, իսկ այժմ խմելով բաղդասարյանական կնիքով օղիները՝ մարդիկ խմում, քնում են, արթնանալուց հիշում են Բաղդասարյանին՝ ով ինչպես կարողանում է։ Մի մասը հիշում է, որ նորից օղի է պետք, մյուս մասը հիշում է, որ Արթուր Բաղդասարյանն էր գլխացավանքն իրենց տվել։ Միևնույնն է՝ Բաղդասարյանին սրտանց հիշատակում են։

Կարճ ասած՝ օղի բաժանելը դրական է ընտրողների այն մասի իրավագիտակցության վրա, ում Բաղդասարյանը մատուցել է սուրբ խմիչքը։

Ասում են, որ Ամանորին Բաղդասարյանի վարկանիշը կտրուկ բարձրացել է, մարդիկ ավելի լավ են հիշել Բաղդասարյանին, քանի որ նա ինքն անձամբ, Սանտա Կլաուսի, ոչ՝ Ձմեռ պապի, հագուստներ էր հագել, նստել էր Լապլանդիայից բերված հյուսիսային եղջերուներով հատուկ կառք-սահնակը և այցելել յուրաքանչյուր հայ ընտանիք՝ նվիրաբերելով իր չարաբաստիկ օղիները։

Կարճ ասած՝ այս Ամանորին Սանտա Կլաուս-Բաղդասարյանը խիստ զբաղված է եղել իր անձնական նվերները հանրայանցնելու ուղղությամբ, որն, ի դեպ, նաև գովազդ է անվճար, նաև խմիչքի իրացում, նաև ամանորյա նվեր, նաև քրտնաջան աշխատանք ժողովրդի համար, նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության անօթևան վարկանիշը՝ մեկ շշաչափ ավելացնելու ուղղությամբ։

Այնպես որ՝ այս տարին Արթուր Բաղդասարյանի տարին է։ Իհարկե, չար լեզուները ցանկանում են վարկաբեկել օրինավոր Բաղդասարյանին և ասում են, որ ՀՀԿ-ն է հրահանգել, խղճի մտոք, հանրությանը նվերներ բաժանել, բայց դե Բաղդասարյանն ի՞նչ աներ, եթե միայն սեփական չարաբաստիկ օղիներից, ոչինչ այլ նյութեղեն աչքին չի եկել, ինչ տեսել է և ունի, այն էլ բաժանել է։

Ասում են նաև, որ այս ընթացքում ՀՀԿ-ի աչքը Բաղդասարյանի վրա է եղել։ Առջևում ընտրություններ են, պետք է, որ բաղդասարյանական նվերները տեղ հասնեն։ Խելոք ՀՀԿ-ականները լավ հիշողություն ունեն և հասկանում են, որ նա է միակ Արթուր Բաղդասարյանն ու անկրկնելին՝ ինչպես միշտ և կարող է վերջին պահին օղիները չբաժանել՝ պատճառաբանելով, որ ստիպված էր, կամ թե՝ ժողովրդի համար է, որ չի բաժանել իր սրբազան խմիչքը։

ՀՀԿ-ն իրեն ապահովագրել է, չէ՞ որ ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյան կերպար չեն կարող գտնել, և նա է միակը, ով կարող է կուսակցության անունը փոխել, մուրաբա բաժանել, անարյուն ճառեր կարդալ ու ոչինչ չանել․ իսկը գտածո։ Նման գերազանց որակների համար ՀՀԿ-ն դարձյալ օթևան կտա Բաղդասարյանին՝ ընտրությունների բարեհաջող ավարտից հետո, իսկ հակառակ դեպքում՝ նրան կուղարկեն օթևանատուն՝ հո փողոցում չե՞ն թողնի․ չէ՞ որ նա ՀՀԿ-ի զավակն է՝ անօրինական կամ օրինական։

NEWSPRESS.am