«Հրապարակ». Սերժ Սարգսյանը գործարար խավին խաշի է հրավիրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարին արձակուրդ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գործարար Արմեն Մկոյանի անմիջական մասնակցությամբ և նրան պատկանող հանգստյան տանը խաշի է հրավիրել հայաստանյան գործարար խավին։
Խաշի փարթին կազմակերպվել է Աղվերանում, մասնակցել են տասնյակ գործարարներ, որոնցից ոմանք հասցրել են ճշտել իրենց առաջիկա անելիքները, քաղաքական գործընթացներին մասնակցության ու այլ հարցեր։
Տեղեկություններ կան նա, որ արձակուրդ մեկնելուց հետո Կարեն Կարապետյանն էլ Ծաղկաձորում է հետտոնական խնջույք կազմակերպել ՀՀԿ-ականների մասնակցությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում