«Իրավունք». Բազմասեր Առաքելյանն իրոք որ Բազմասեր է
«Իրավունք» թերթը գրում է.
«Հայտնի է, որ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն առաջադրվելու է ընտրություններին ռեյտինգային տարբերակով։ Տեղեկություններ կան, որ Բազմասեր Առաքելյանը լավ հարաբերություն ունի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որն էլ հովանավորում է օրենսդիր մարմնի անդամին։ Մեզ հետ զրույցում օրենսդիր մարմնի անդամը հորդորեց մարդկային հարաբերությունները չքաղաքականացնել։ «Առաքելյան Բազմասերը ոչ միայն Վիգեն Սարգսյանի հետ է լավ հարաբերությունների մեջ, այլև բոլոր լավ մարդկանց հետ»,- ասաց նա։
Պատգամավորը չմանրամասնեց՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցելու ընտրություններին, օրենսդիր մարմնի անդամը խոստացավ մի քանի օրից հայտնել այդ մասին։
«Խնդրում եմ չշտապել, քանի որ շտապելն ինձ համար քաղաքական կատեգորիա չէ»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։