Թուրքերը գիտե՞ն Ստամբուլի ահաբեկչին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է,որ իրենք տեղյակ են,թե որ երկրի հետախուզական ծառայությունն է կանգնած հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևում… Այդ մասին հաղորդում է բրիտանական The Independent-ը;
Քուրթուլմուշը չի բացել «չակերտները», թե որ երկրի հետախուզական ծառակյությանն է մեղադրում Անկարան այդ ամենի մեջ և միևնույն ժամանակ նշել, որ իրենք նաև գիտեն, թե ով է ահաբեկիչը, որին մինչև հիմա չեն կարողացել ձերբակալել:
Հիշեցնեմ, որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում Սանտա-Կլաուսի շորերով ահաբիկչի կրակոցներից մահացել էր 39 մարդ, որոնցից շատերը օտարերկրացիներ էին:
Սեփական անճարությունը թաքցնելու համար՝ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը փորձում է ոչ թե քուրդ ահաբեկիչներին, ինչպես գրեթե միշտ է անում, այլ ինչ-որ անհայտ երկրի մեղադրել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար: Չեմ զարմանա, եթե Էրդողանը որպես թիրախ ընտրի հարևան Սիրիային և նրա գաղտնի ծառայություններին, որոնք, ըստ Էրդողանի, ոչ միայն ահաբեկում են «խաղաղ սիրիացիներին», այլև հարևան Թուրքիային, որը պաշտպանում է «չափավոր հեղափոխականներին»: Այսպիսով Էրդողանը փորձում է Ասադին մեղադրել ահաբեկչության մեջ:
Էրդողանը նաև կարող է Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրել Օբամայի հեռացող վարչակարգին: Վերջին շրջանում թուրքական իշխանությունններին բավական մոտ կանգնած վերլուծաբանները և քաղաքագետները բազմիցս են մեղադրել ԱՄՆ-ին Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի քուրդ «ահաբեկիչներին» սատարելու համար:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից