Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

Առողջական խնդիրներ ունեցող 2 զինծառայող ազատվել է ծառայությունից. ՀՔԱՎԳ

Ավելի քան մեկ տարի առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Է. Ք.-ը և հայտնել, որ որդին՝ զինծառայող Գ. Ք.-ը, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումներով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը և գտնվում է ծառայության մեջ:

Գ. Ք.-ն ունեցած գանգատների պատճառով պարբերաբար հետազոտվել է, ստացել տարբեր՝ զինծառայության հետ անհամատեղելի ախտորոշումներ: Ավելին՝ զորակոչման պահին գտնվել է տենդի մեջ, նույնիսկ անհրաժեշտ պատվաստումներ չի ստացել դրա պատճառով, սակայն տենդի իրական պատճառները հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, չնայած, որ նման պայմաններում, համաձայն ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի, զորակոչիկին պետք է 6-ամսյա ժամկետով տարկետում տրամադրվեր:

Զինծառայությանը՝ զորակոչիկի պիտանիության հարցը վերանայելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. սեպտեմբերից ՀՀ Պաշտպանության նախարարությանը ներկայացված գրություններին ի պատասխան՝ Նախարարությունից նախ հայտնել են, որ զինծառայողը պետք է ներկայացվի առաջիկա ԿՌԲՀ նիստին, ապա նաև նշել են, որ հետազոտությունները շարունակվում են: Ընդ որում՝ երկրորդ պատասխանն ստացվել է Կազմակերպության կողմից նույն հարցով երկրորդ գրությունն ավելի քան մեկ ամիս անց ուղարկելուց հետո միայն:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից շարունակաբար երկարաձգվել է զինծառայողի բուժումը, ցուցում է տրվել ֆիզծանրաբեռնվածությունից ազատելու մասին, սակայն այդուհանդերձ հետազոտությունների արդյունքում վերջինս ՀՀ ՊՆ 410 հրամանի 30 Գ, 28 Բ, 48 Դ հոդվածների առկայությամբ զինծառայությանը պիտանի է ճանաչվել:

Եվ վերջապես, 2016 թ. դեկտեմբերի 19-ին ԿՌԲ Հանձնաժողովը որոշել է, որ «Գ. Ք.-ն պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով պատերազմական ժամանակ՝ համաձայն ՀՀ ՊՆ 410 հրամանի 11 Բ, 20 Գ, 28 Բ, 48 Դ, 26 Դ, 7 Գ, 10 Գ հոդվածների»: Հետաքրքիր է, որ որոշմամբ հստակ նշված է՝ հիվանդությունը ձեռք է բերվել ծառայության ընթացքում: Մինչդեռ ավելի քան մեկ տարի իրականացված փորձաքննություններից և ոչ մեկի արդյունքում նման որոշում չի կայացվել և անհասկանալիորեն ձգձվել է զինծառայության պիտանիության հարցի վերջնական լուծումը:

Մեկ այլ զինծառայողի՝ ԼՂՀ ՊԲ զինծառայող Կ. Հ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով 2016 թ. հոկտեմբերի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զինծառայողի մայրը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Զ. Է.-ը:

Վերջինս հայտնել է, որ որդին զինված ուժեր է զորակոչվել առողջական խնդիրներով և զորակոչից ընդամենը 3 օր անց տեղափոխվել է հոսպիտալ, հետագայում ծառայության ողջ ընթացքում պարբերաբար բժշկական օգնության կարիք է ունեցել, հայտնվել է անգամ վերակենդանացման բաժանմունքում՝ չնայած նրան, որ անընդհատ հավաստիացրել են, որ Կ. Հ.-ը պատշաճ բժշկական օգնություն է ստանում:

Ծնողի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել որդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական ու մտավոր վիճակի վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ Կ. Հ.-ին բժշկական զննության ենթարկելու և անհրաժեշտության դեպքում զինծառայությունից ազատելու հարցով ՀՀ Պաշտպանության նախարարություն ներկայացված երեք գրություններին ի պատասխան՝ նախ տեղեկացրել են, որ զինծառայողը կենթարկվի խորացված հետազոտության, իսկ արդեն 2017թ. ծնողի փոխանցմամբ՝ զորակոչվելուց մոտ 10 ամիս անց որոշում է կայացվել զինվորական ծառայությունից նրան ազատելու մասին: