Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Ավանդների փոխհատուցմա՞մբ մտահոգ, թե՞ նախընտրական PR

«Հայկական վերածնունդը» Շիրակից մինչև Սյունիք հաշվառում է սկսել:

Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գրասենյակները դարձել են մարդաշատ: Մարդիկ փաստաթղթերը ձեռքներին, փորձում են րոպե առաջ հասնել ու իրենց տվյալները գրանցել կուսակցական գրասենյակներում:

NEWSPRESS.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ տվյալներ են քաղաքացիներից պահանջում ու ինչու:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է, որ Խորհրդային միության ընթացքում Խնայդրամարկղերում ավանդ ունեցողների տվյալներն են հավաքագրվում. «Հիմա Արթուր Բաղդասարյանն է նախաձեռնել հաշվառումը, գրանցում ենք նրանց, ովքեր դուրս են մնացել 2006 թվականի հաշվառումից: Սա պետք է մեզ, որ 2017 թվականին սկսվող ԱԺ նստաշրջաններին Հովհաննես Մարգարյանի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ ներկայացվի Ազգային ժողովի նիստերին, որ ներկայացնենք, թե թվով էսքան շահառու կա և էսքան գումարի ավանդ ունենք փոխհատուցելու»:

Ինչպես տեղում պարզվեց, կուսակցական գրասենյակում մարդիկ լրացնում են հատուկ դիմումի ձև, ներկայացնում են ավանդների գրքույկի ու անձնագրի պատճենները: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սա միաժամանակ հաշվառում է, ոչ միայն ավանդների համար, նաև անուղղակի եղանակով հավաքագրվում են քաղաքացիների տվյալները: Ու պատահական չէ, որ շատերն այս ամենի տակ թաքնված տողատակներ են տեսնում՝ նշելով, որ սա ընդամենն ընտրություններից առաջ նախընտրական PR և ընտրողների ցուցակի մոտավոր պատկերի ճշգրտում է:

«Գյումրի 1» սոցիալական ծառայության բաժնի պետ Արտաշես Եգորյանը հրապարակային ելույթների ժամանակ անթաքույց նշում է. «Եթե ուզում են թիվ ճշտել, թող Նախագահին դիմեն, իրանք որպես կուսակցություն ներկայացված են Ազգային ժողովում, իրավունք ունեն հարցում անել Կենտրոնական բանկին ու ստանան բոլոր տվյալները: Բայց սա ուրիշ միտում ունի, թատրոնն սկսվել է, վարագույրները բացվում են, սկսվում է քարոզարշավ: Եթե ուզում եք թիվ ճշտել՝ անձնագրերն ինչի՞ եք պահանջում»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Համլետ Սարուխանյանը NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրուցում նշել է. «Դա ոչ մի կապ չունի այլ միտումների հետ, դա միայն նրա համար է, որ այդ գրքույկի տերը տվյալ անձն է: Կարող է ասեն` սովորական բլանկ է, դուք եք լրացրել բերել, պետք է, չէ՞, ամեն ինչ հիմնավորվի: Իսկ եթե նման մարդիկ նման կարծիք են հայտնում, իմ կարծիքով, նրանք նայում են մեզ իրենց աչքերով, ուրեմն նրանք նման բաներ արել են: 2004 թվականին, երբ  Արթուր Բաղդասարյանի կողմից նախաձեռնվեց ավանդառուների հաշվառումը, ընտրություններն անցել էին, եթե դա մեզ պետք լիներ շահարկելու, հաշվառում կանեինք 2002 թվականին, բայց նման նախընտրական գործընթաց չէինք սկսել: Սա օրենսդրական նախագծի նախաձեռնություն է, որ ոչ մի միտում ու տողատակ չունի»:

Նշենք, որ Խորհրդային Հայաստանի ավանդների փոխհատուցման նախաձեռնությունն «Օրինաց երկիր» կուսակցությունը համարում է իրենը: «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որը հաշվառել էր ավանդատուներին 2004 թվականին: Այնուհետև օրենսդրական նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովին: 2006 թվականին սկսվել է փոխհատուցման ծրագիրը , այն ժամանակ պաշտոնապես հաշվառվեցին հիմնականում նպաստառուները: Հետագայում մինչև 1993 թվականը դրամական ավանդ ունեցողները իրավունք ստացան փոխհատուցման: Փոխհատուցումը,սակայն, դեռ շատ քչերին է հաջողվել ստանալ:

Սկզբնական շրջանում փոխհատուցում տրվում էր նպաստառու շահառուներին, հետագայում դրվեց տարիքային սահմանափակումն ու սկսվեց տարեցներից: Ամեն տարի պետական բյուջեից հատկացվում է մինչև 1.5 միլիարդ դրամ, բայց ամեն տարի այդ գումարը պակասում է ու դեռ փոխհատուցում ստանում են մինչև 1931 թվականի ծնվածները:

«Մեր հիմնական նպատակն է, որ կառավարությունը ոչ թե տրամադրի մեկ միլիարդ դրամ, այլ ավելի շատ: Եվ հավանաբար զուգահեռ, պետք է մտցնենք օրենք ժառանգության մասին, որ ավանդներն ստանան ժառանգները», – հավաստիացրին «Հայկական վերածնունդ» կուսակցության Գյումրիի գրասենյակում:

Հենց այդ նպատակով էլ մահացածների ու նրանց ժառանգների տվյալները ևս գրանցում են գրասենյակներում: Այս ամենի տակ, սակայն, նորից այլ միտում է նկատվում: Շատ մարդիկ են մահացել անցնող 23 տարվա ընթացքում, ու շատերը դեռ հույսեր են փայփայում, որ կստանան ծնողների կուտակած գումարները, որոնք ի պահ էին տվել խորհրդային խնայբանկին: «Ժառանգների հարցը նախկին խորհրդային պետություններից ոչ մեկում առաջ չի քաշվել, ինչո՞ւ են ընտրությունից առաջ իրենց գովազդում ու հիմա նախաձեռնում»,- նշում է «Գյումրի 1» սոցիալական ծառայության բաժնի պետ Արտաշես Եգորյանը:

Իսկ Էդուարդ Բաղրամյանը /«Գյումրի 2» սոցիալական ծառայության բաժնի պետ/, մեջբերելով կառավարության որոշումներն ու քաղաքացիների մտավախությունները՝ նշում է, որ հաճախ մարդիկ, ովքեր 1931 թվականի ծնված են ու մի քանի ամսից պետք է ստանան փոխհատուցումը, նոտարական կարգով տալիս են իրենց ժառանգներին, բայց ավելորդ քայլ է, ապահովագրում են իրենց ունեցվածքը, բայց դա չի գործում, կառավարությունը չի փոխհատուցում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության գրասենյակներում առանց տարիքային սահմանափակումների հաշվառումից դժգոհում են տարբեր մարզերի սոցիալական ծառայության բաժինների պետերը: Կուսակցական գրասենյակում ավանդառուներն ու ժառանգները գրանցվում են ու մի քանի օր անց շատերը գնում են սոցիալական ծառայություններ՝ իմանալու, թե երբ են փոխհատուցելու ավանդները: «Ամբողջ Հայաստանի տարածքով է հաշվառումը, Մեղրիից սկսած՝ մինչև Տավուշի մարզ: Միայն Շիրակի մարզում գրանցել են 9000 ավանդատուի տվյալներ, ընդունելու ու գրանցելու ենք բոլորին, ու չկա ժամկետների սահմանափակում: Մենք իրազեկում ենք, որ սա առաջին փուլն է, ու պետք է սպասեն, իսկ եթե դիմում են սոցիալակական ծառայության բաժիններ, թող նրանք էլ մեծահոգաբար պատասխանեն»,- հավելեց Համլետ Սարուխանյանը:

NEWSPRESS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք բյուջեում կա՞ն միջոցներ` փոխհատուցման ու գիտե՞ն, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կունենա մանդատներ, որ կարողանա ներկայացնել իր օրենսդրական նախագիծը, կուսակցական Համլետ Սարուխանյանն ասաց. «Մենք սա ներկայացնելու ենք մինչև ապրիլի երկուսը: Եթե պետք լինի, կասենք` որտեղից կարելի է վերցնել այդ գումարը, որ ավանդ փոխհատուցենք»: