Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Շուրջ 1500 ծնունդ 3 տարվա ընթացքում.Սլավմեդի տնօրեն

Գերժամանակակից բժշկական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, վերապատրաստված լավագույն բժիշկներ, հումանիտար սկզբունքներ, բուժծառայության հնարավորինս ցածր գներ: Հայաստանում որակյալ, միևնույն ժամանակ մատչելի բժշկության համար «Սլավմեդ» բժշկական կենտրոնը կարողացել է ստեղծել բոլոր պայմանները:

Մանրամասները՝ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի` կլինիկայի տնօրեն Արմինե Հովակիմյանի հետ հարցազրույցում:

«Սլավմեդ» կինիկան, թերևս, այսօր Հայաստանի տեխնիկապես ամենահագեցած բուժհաստատություններից մեկն է: Որքանո՞վ են ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում ծառայությունների որակի վրա՝ առհասարակ, և Ձեր կլինիկայի դեպքում՝ մասնավորապես:

Տեխնիկական հագեցվածությունը, բնականաբար, անմիջականորեն ազդում է ծառայությունների որակի վրա, քանի որ հնարավորություն է տալիս նախ ճիշտ ախտորոշել հիվանդությունը, իսկ ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս իրականացնել էֆեկտիվ բուժում: Բացի դրանից, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ժամանակ խնայել, ինչը, որոշ հիվանդությունների դեպքում, հիվանդի համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն: Ինչ վերաբերում է վիրահատական ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս էապես կրճատել վիրահատությունների տևողությունը, այլև զգալիորեն նվազեցնում են վիրահատական վնասվածքներն, ինչի արդյունքում հիվանդների վերականգնման շրջանն ավելի արագ է տեղի ունենում: Այսինքն, նույնիսկ բավական բարդ վիրահատություններից մեկ-երկու օր հետո մեր հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում:

Հետևաբար, հիվանդանոցում գերժամանակակից տեխնիկայի առկայությունը հեշտացնում է թե՛ բուժանձնակազմի գործը, և թե՛ էապես թեթևացնում է հիվանդների վիճակը: Իմիջիայլոց, քանի որ խոսք գնաց մեր հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության մասին, պիտի նշեմ, որ մերհիվանդանոցումգործումենբազմաթիվբաժիններ՝սկսածգինեկոլոգիայիցուծննդատնիցևվերջացրածվնասվածքաբանությամբ, օրթոպեդիայովևպլաստիկմիկրովիրաբուժությամբ:

Եվանխտիրբոլորբաժիններըգերհագեցածենժամանակակիցտեխնիկայով, ինչը, բնականաբար, թույլէտալիսառանց ավելորդ համեստությանպնդել, որ «Սլավմեդը» Հայաստանի լավագույն բուժհաստատություններից մեկն է:

slavmed

Տեխնիկական ցանկացած միջոց պարզապես թանկարժեք խաղալիք է, եթե չի գտնվում հմուտ մասնագետի ձեռքերում: Ի՞նչ է արվում, որպեսզի Ձեր կլինիկայի մասնագետները ոչ միայն տեղյակ լինեն համաշխարհային բժշկական տեխնիկայի նորամուծություններից, այլև հնարավորինս տիրապետեն դրանց:

Ի սկզբանե, երբ մենք ձեռք էին բերում համաշխարհային բրենդ հանդիսացող ընկերությունների կողմից արտադրված բժշկական ժամանակակից սարքավորումները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ընկերությունների ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ մեր բուժանձնակազմի հետ գործնական պարապմունքներ՝ «մաստեր-կլասսներ» պիտի անցկացնեն:

Բացի դրանից, մեր բժիշկները վերապատրաստվել են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչը թույլ է տալիս պնդել, որ տեխնիկայի հետ վարվելու և դրա հնարավորություններն առավելագույնն օգտագործելու հարցում խնդիրներ չկան: Ի դեպ, բոլորովին վերջերս մեր հիվանդանոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր վնասվածքաբանության խնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի լավագույն վնասվածքաբանները, իսկ գիտաժողովի բուն նպատակը վնասվածքաբանության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի փոխանակումն էր:

Իմիջիայլոց, քանի որ խոսք եղավ փորձի փոխանակման մասին, պիտի նշեմ, որ մեր կլինիկայի դռները միշտ բաց են մեր գործընկերների համար և տարվա ընթացքում մի քանի անգամ մենք ընդունում ենք տարբեր պրոֆիլի բժիշկների, որոնք մեր հիվանդանոցում ոչ միայն ծանոթանում են տեխնիկական նորամուծություններին, այլև փորձ են ձեռք բերում:

Ինչ վերաբերում է մեր բուժանձնակազմին, ապա պետք է ընդգծեմ, որ երբ շուրջ երեք տարի առաջ բացվեց հիվանդանոցը, մենք սկսեցինք գործակցել մասնագետների հետ, որոնք իրենց ոլորտներում արդեն իսկ հայտնի մասնագետներ էին: Դրան զուգահեռ, մեր առաջնահերթություններից մեկը հռչակվեց երիտասարդ, խոստումնալից մասնագետների ներգրավումը, ինչի արդյունքում այսօր մեր հիվանդանոցը կադրերի հետ կապված որևէ խնդիր ուղղակի չունի:

slammed 3

Գաղտնիք չէ, որ բժիշկ-հիվանդ հարաբերություններում առաջնային նշանակություն ունի նաև զուտ մարդկային գործոնը: Յուրաքանչյուր հիվանդ ակնկալում է իր նկատմամբ անհատական մոտեցում, ինչը ենթադրում է, որ բժիշկը ոչ միայն պիտի հմուտ մասնագետ լինի, այլև՝ լավ հոգեբան: Որքանո՞վ եք Ձեր կլինիկայում ուշադրություն դարձվում բուժանձնակազմի հենց այս հատկանիշի վրա:

Ինքս լինելով բժիշկ, հրաշալի գիտեմ պացիենտի հոգեբանությունը: Նշեմ, որ խնդիրը ոչ միայն հիվանդի ցանկությունն է՝ բացառիկ լինելու, այլև այն հանգամանքը, որ ցանկացած մարդ բացառիկ է, և բժիշկն այդ փաստի հետ պիտի հաշվի նստի: Եվ երբ կլինիկան բացվում էր, մեր հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ հավաքենք ոչ միայն պարզապես լավագույն մասնագետներին, այլ մասնագետների, որոնց մարդկային որակներն ու պարկեշտությունը որևէ հարց պիտի չառաջացնեն: Եթե մի քիչ պատկերավոր ասեմ, միշտ պնդել եմ, որ բժիշկի գործունեության հիմքում պիտի ընկած լինեն քրիստոնեության սկզբունքները՝ սիրել մերձավորին, չխաբել և չվնասել: Այսինքն, յուրաքանչյուր ոք, ով այս սկզբունքներով չի առաջնորդվում, մեր հիվանդանոցում անելիք չունի: Հետևաբար, այն բոլոր համակարգում առկա արատավոր երևույթները, որոնց մասին շատ է խոսվում թե՛ մամուլում, թե՛ սոցիալական տարբեր հարթակներում, մեր հիվանդանոցում բացառված են:

slavmed hivandanoc

Որակյալ բուժսպասարկումը բավական թանկ «հաճույք» է: Սոցիալական բևեռացվածության պայմաններում ապրող հասարակության համար սա լրջագույն խնդիր է: Կա՞ Ձեր կլինիկայում որևէ մեխանիզմ, որը թույլ է տալիս Ձեր ծառայություններից օգտվել նաև ֆինանսապես ոչ այնքան ապահովված մարդկանց:

Բնականաբար, մենք ունենք պետպատվերով նախատեսված բյուջե, որը, ճիշտ է, այքան էլ մեծ չէ և բավական արագ սպառվում է, սակայն հնարավորություն է տալիս բուժօգնություն ցույց տալ անապահովներին նույնպես: Ինչ վերաբերում է մեր գնային քաղաքականությանն, ապա մեր կլինիկայում սահմանված են հնարավոր ամենացածր գները՝ հաշվի առնելով թե՛ մեր բուժանձնակազմի մասնագիտական որակները, թե՛ այն տեխնիկական միջոցները, որոնց միջոցով արվում են հետազոտություններն ու վիրահատությունները: Միաժամանակ, սակայն, մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր այցելուները տհաճ «անակնկալներ» չունենան: Մասնավորապես, մեր հիվանդանոցում գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը նշանակում է, որ այցելուները նախապես տեղեկացվում են ծառայությունների գնի մասին, մեկ անգամ վճարում են միանգամից ամեն ինչի համար և դրանից հետո ֆինանսական որևէ պարտավորություն այլևս չեն ունենում: Բացի դրանից, մեր պոլիկլինիկան, որը գործում է շուրջօրյա, հնարավորություն է տալիս անխտիր բոլոր հիվանդներին կապվել մեր մասնագետների հետ և բժշկական խորհրդատվություն ստանալ՝ անկախ նրանից, թե զանգահարողը մեր հիվա՞նդն է, թե՞՝ ոչ:

slavmed 2

Անցյալ տարվա ընթացքում «Սլավմեդ» կլինիկան հայտնվեց հասարակական ուշադրության կիզակետում: Մահվան դեպքի հետ կապված: Եվ քանի որ տեղի ունեցածի շուրջ կան զարգացումներ, հետաքրքիր կլինի իմանալ Ձեր վերաբերմունքը կատարվածին:

Նշված դեպքի հետ կապված քննությունը դեռ շարունակվում է, և զուտ մասնագիտական գնահատական տալ տեղի ունեցածին շատ բարդ է՝ հատկապես, որ դեռ չկա դատա-բժշկական փորձաքննության եզրակացությունը: Կարող եմ միայն ասել, որ մենք ինքներս փորձել ենք հասկանալ պատահարի պատճառները և եկել ենք եզրակացության, որ բժշկական սխալը գրեթե բացառվում է: Ծննդկանի մոտ առաջ են եկել մի շարք բարդություններ, որոնք ուղղակի հնարավոր չի եղել կանխագուշակել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել այդ դժբախտությունը:

Իրականացված է համակողմանի քննություն և, հուսով եմ, որ ամեն ինչ կպարզվի, կհաստատվի, որ մեր բժիշկներն ու նաև հրավիրված մասնագետներն արել են հնարավոր ամեն ինչ, իսկ անհարկի շահարկումներն էլ կդադարեն:

Ի դեպ, նշեմ, որ մեր հիվանդանոցի ծննդատունը գործում է ավելի քան երեք տարի, որոնց ընթացքում մեզ մոտ լույս աշխարհ են եկել շուրջ1500 երեխա: Սա չափազանց լուրջ ցուցանիշ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այս ամբողջ ընթացքում մեր ծննդատանը գրանցվել է ընդամենը երկու դժբախտ դեպք, ապա կարելի է պնդել, որ ծննդկանների և նորածինների մահացության քանակով մենք ոչ միայն Հայաստանում ամենացածր ցուցանիշն ունենք, այլև շատ ավելի շահեկան վիճակում ենք, քան մի շարք զարգացած երկրների բուժական հաստատությունները: Իսկ նման ցուցանիշի հասնելու համար մենք ոչ միայն մեր հարկի տակ ենք հավաքել փայլուն մասնագետների, այլև ծննդատունն ապահովել ենք տեխնիկական անհրաժեշտ ու ժամանակակից բոլոր միջոցներով՝ սկսած գերժամանակակից մահճակալներից և վերջացրած նորածինների վերակենդանացման բաժանմունքի համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցներով:

Եվ վերջում: Եթե կոմերցիոն գաղտնիք չէ, կա՞ն նոր՝ զարգացման ծրագրեր և եթե՝ այո, ապա ո՞ր ուղղությամբ:

Գալիք տարում պատրաստվում ենք մեծացնել հիվանդանոցի տարածքը, քանի որ նպատակ ունենք նոր ծառայություններ ներդնել: Իսկ թե ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը, կտեղեկանաք, երբ դրանք կսկսեն մատուցվել: Եվ, իհարկե, շարունակելու ենք կատարելագործել մեր մասնագետներին՝ դրանով իսկ ապահովագրելով մեր հիվանդների կյանքն ու առողջությունը:

slavmed

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական